Friday, 05 06 2026
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Լրտեսական ցանցն ու խորհրդարանական ընդդիմության առաջարկը

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը պատրաստում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի վերաբերյալ նոր առաջարկ: Առաջարկը վերաբերում է հանձնաժողովի կազմին: Ըստ դեռևս ոչ պաշտոնական, բայց ազդարարված նախաձեռնության, խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ձևավորել ոչ այն համամասնությամբ և կազմով, որ կա այսօր, այլ դրանում ընդգրկել ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների հավասարապես, միաժամանակ նաև ընդգրկել Արցախի իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների՝ խորհրդարանական ուժերից, նաև Մարդու իրավունքների գրասենյակից, հասարակական կառույցներից:

Փաստացի առաջարկվում է բավականին լայն կազմ, որն ունի թերևս թե առավելություններ, և թե խնդրահարույց հանգամանքներ: Մասնավորապես, առավելություն է այն, որ ինչքան այդ կազմը լինի ընդգրկուն, այնքան ավելի բարձր կլինի աշխատանքային արդյունքի հանդեպ հանրային վստահությունը, այդ արդյունքի այսպես ասած ներհասարակական և ներքաղաքական լեգիտիմությունը: Մյուս կողմից սակայն, այսօր առկա ձևաչափի պարագայում, այդ լեգիտիմությունը խնդիր ունի թերևս միայն խորհրդարանական ընդդիմության և համակիրների բավականին սահմանափակ շրջանակի համար, որովհետև մնացյալ առումներով կարծես թե կա բավականին նկատելի ներկայացուցչականություն: Այդ ներկայացուցչականությունը մի շարք նոր դերակատարներով ավելացնելը կամ բազմապատկելը ավելի շուտ նշանակելու է հանձնաժողովի աշխատանք «ներբեռնել» կառավարելի քաոս, կամ թեկուզ՝ անկառավարելի: Կարելի է պատկերացնել նախ ինքնին այդ լայն կազմի ձևավորման գործընթացը, ինչը կլինի ժամանակատար, և մյուս կողմից էլ կարելի է պատկերացնել այդ կազմով աշխատանքը: Դրանք էլ խնդրահարույց կողմերն են, որոնք ռսկի տակ են դնելու աշխատանքային ժամանակի արդյունավետությունը: Այլ կերպ ասած, ակնառու է, որ քայլը տակտիկական է և ավելի շուտ ժամանակի վրա խաղալու միտում ունի, քան պատերազմի հանգամանքները իրապես ամբողջական բացահայտելու շահագրգռություն:

Որովհետև, այդ շահագրգռության պարագայում, եղած հնարավորությունը թերևս բավարար էր թե աշշխատելու, թե աշխատանքը վերահսկելու համար, հարկ եղած դեպքում ընդհուպ ներկայացնելով դրա հանդեպ անվստահության արդեն գործնական և հիմնավոր փաստեր ու փաստարկներ և այդ դեպքում հրաժարվելով մասնակցել դրան, կամ վերջում արձանագրելով հատուկ կարծիքը՝ այս անվստահության փաստարկներով և հիմնավոր փաստերով: Ամբողջ հարցն այն է սակայն, որ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող երկու ուժերի վերնախավերը չունեն պատերազմի հանգամանքների ամբողջական ուսումնասիրության շահագրգռություն, քանի որ դա կփլուզի նրանց քաղաքական դիրքավորման ամբողջ հիմքը: Իսկ այդ դիրքավորումը կառուցված է պատերազմի և դրա հետևանքի համար քաղաքական իշխանության հասցեին անվերապահ մեղադրանքի վրա, սեփական «անմեղության» հավաստիացումով, փորձելով այդ կերպ նաև ծածկել սեփական պատասխանատվությունը տարիների անարդյունավետ թե ներքին կառավարման, թե ըստ էության անվտանգության ու արտաքին քաղաքականության համար: Մյուս կողմից սակայն, հատկանշական է, որ խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովի աշխպատանքի մասնակցությունը կտրուկ մերժելուց հետո, նոր առաջարկով ներկայանում է կարծես թե այն ժամանակ, երբ ԱԱԾ-ը հայտարարում է լրտեսական նոր ցանցի բացահայտման մասին, որում եղել են տարբեր աստիճանի զինվորականներ, զինվորական պաշտոնյաներ, նաև Արցախի կառավարման համակարգում եղած պաշտոնյաներ: Ու թեև գործն ընդամենը նախաքննության փուլում է, սակայն ուշադրության է արժանի այդ ֆոնին պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նոր կազմի վերաբերյալ առաջարկը, որը կարծես թե պարունակում է նաև որոշակի կոմպրոմիասյին տրամադրվածության առաջարկ քաղաքական իշխանությանը: Թեև, դա կարող է նույնպես լինել ընդամմենը ժամանակ շահելու տակտիկական խնդրի շրջանակում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում