Sunday, 28 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

Ռուսական մանիպուլյացիա․ Ինչու է թիրախավորվել «Արարատ-Արմենիան»

Երեկ ռուսական Metaratings.ru պարբերականը տեղեկություն էր տարածել, որ Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեծ ուրախության կմասնակցի Ռուսաստանի բաց առաջնությանը։ Մեջբերելով «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի խոսքերը վերոնշյալ պարբերականը գրել էր․ «Դա քաղաքական խնդիր է, բայց եթե ռուսները հրավիրեն, ապա ինչու ոչ: Պատրաստ կլինենք տեղափոխվելու ռուսական լիգա։ Տնային խաղերը կանցկացնենք Երևանում: Այդ մրցաշարը կլինի ԽՍՀՄ առաջնության նման: Ամեն դեպքում կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, մարդիկ ողջամիտ կգտնվեն: Շուտով ամեն ինչ կավարտվի, պատժամիջոցները կհանեն և ամեն ինչ լավ կլինի: Մեզ համար չկա տարբերություն, բայց նման հարցերը մենք չենք որոշում: Այդուհանդերձ մենք դեմ չենք և ուրախությամբ կընդունենք այդ առաջարկը»։ Այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Ռուսաստանի բոլոր հավաքականներին և ակումբներին զրկեցին միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից շատ է խոսվում այլընտրանքային լիգա ստեղծելու մասին։

Ռուսական կողմը մտադիր է բաց առաջնությանը ներգրավել նախկին ԽՍՀՄ երկրները ներկայացնող թիմերի։ Եվ ահա Պողոս Գալստյանն անդրադառնալով ռուսական լրատվամիջոցի աղմկահարույց հրապարակմանը հայտարարել է, որ իր խոսքերը ուղղակի խաղաթյորրվել են։ «Աղավաղված տեղեկատվություն են հրապարակել: Ինչպե՞ս կարող եմ նման բան ասել: Ինչպե՞ս կարող ենք 10 թիմով մեր Հայաստանի առաջնությունը թողնել և մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Տրամաբանությանը մոտ չէ անգամ: Ի վերջո, դա նաև ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված»,- Armsport.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գալստյանը: Պողոս Գալստյանի պնդմամբ, խոսք է գնացել նախկին ԽՍՀՄ երկրների չեմպիոնների մասնակցությամբ մրցաշար անցկացնելու մասին. «Ասել եմ, որ եթե նման առաջարկ լինի, կքննարկենք, բայց Ռուսաստանի առաջնության մասին առհասարակ խոսք չի գնացել: Ինչպե՞ս կարող է 10 թիմ գնալ և մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Նման բան հնարավո՞ր է: Ոչ էլ միայն «Արարատ-Արմենիան» կմասնակցի: Անլուրջ խոսակցություն է»,- ։ Ինչ է իրականում տեղի ունենում։ Հիմք ընդունելով Պողոս Գալստյանի վերջին շեշտադրումները կարող ենք փաստել, որ ռուսական կողմը մանիպուլյացիոն եղանակով փորձում է տպավորություն ստեղծել, որ միջազգային լիգա ստեղծելու գաղափարին կողմ է նաև Հայաստանը։ Նշենք, որ «Արարատ-Արմենիան» հայկական հեղինակավոր ակումբներից մեկն է։

«Արարատ-Արմենիայի» սեփականատերը Ռուսաստանում հայտնի գործարար Սամվել Կարապետյանն է։ Այսինքն, ռուսական լրատվամիջոցը թիրախավորել էր այն ակումբը, որն ուղիղ կապ ունի Ռուսաստանի հետ։ Նշենք, որ «Արարատ-Արմենիան» Հայաստանի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատարն է և ամռանը ելույթ է ունենալու եվրագավաթների խաղարկությունում։ Ակումբի ղեկավարությունը լուրջ միջոցներ է ներդրել ոչ միայն Հայաստանի առաջնութունում բարձր արդյուքների հասնելու համար։ Միանգամայն տրամաբանական չէր լինի, եթե հայկական ակումբը որոշեր խաղալ իրավական ուժ չունեցող մրցաշարում։ Չնայած դեռևս Ռուսաստանի ֆուտբոլի միությունը պաշտոնական դիրքորոշում չի հայտնել բաց առաջնություն ստեղծելու վերաբերյալ, բայց ակնհայտ է, որ ՈւԵՖԱ-ն դրական վերաբերմունք չի ցուցաբերի։

Ավելին, արտասահմանյան թիմերը որոք համաձայնվեն մասնակցել այդ մրցաշարին ամենայն հավանականությամբ կենթարկվեն պատժամիջոցների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում