Ուկրաինայում բնակվող քաղաքական գիտությունների դոկտոր, Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարար Տիգրան Ավագյանը «Առաջին լրատվական»-ի հետ ուղիղ տեսակապով մանրամասներ հայտնեց Ուկրաինայում տիրող իրավիճակից:
Ավագյանի հաղորդմամբ՝ պաշարված քաղաքներում խաղաղ բնակիչներ են սպանվում․ ռուս վարձկանները սպանում են, բռնաբարում, գողություններ կատարում: Խաղաղ բնակիչներին թույլ չեն տալիս դուրս գալ․ «Մարիուպոլ և Խարկով քաղաքները ամբողջովին ոչնչացված են, սակայն Ռուսաստանին չի հաջողվի գրավել եվրոպական Ուկրաինան: Ռուսաստանը պարտություն է կրում․ Կրեմլը հիմա վախեցնում է միջուկային զենքով»,-նշեց Տիգրան Ավագյանը:
Նա ցավով նաև հայտնեց,որ ռուսական բանակի կազմից շատ հայ գերիներ կան: