«Առաջին լրատվական»-ը հարցում է իրականացրել Երևանում՝ հետաքրքրվելու, թե բնակիչները ինչպիսի վերաբերմունք ունեն ռուսների և ուկրաինացիների մեծ հոսքի նկատմամբ։ Հարցման մասնակիցների մեծ մասը ցավալի է համարում, որ երկու սլավոնական հարևանների միջև հակամարտությունը վերաճեց արյունալից բախումների, և դա է հիմնական պատճառը մեծ թվով ռուսների և ուկրաինացիների Հայաստան գալու, սակայն ընդհանուր առմամբ ուրախ են հյուրընկալել նրանց։ Ինչ վերաբերում է բնակարանային վարձերի զգալի թանկանալուն,քաղաքացիների մի մասը նորմալ է համարում,քանի որ պահանջարկի բարձրացումը պետք է բերեր գնռչի ավելացման,սակայն ամեն ինչ պետք է լինի չափի մեջ։ Մի զգալի մասն էլ կտրուկ թանկացումն անհարգալից վերաբերմունք է համարում։









































