ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները պայմանավորվել են Ուկրաինային և Եվրոպայի դաշնակիցներին տրամադրել 13,6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն։
Այս գումարից ավելի քան 5 միլիարդ դոլարը կուղղվի Ուկրաինային և Արևելյան Եվրոպայի երկրներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել փախստականների խնդիրը։ Եվս 6,7 միլիարդ հատկացվում է տարածաշրջանում ամերիկյան զինվորականների և սարքավորումների տեղակայման համար։











































