Այսօր առավոտյան Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնց հետևանքով մեկ գիտնական մահացել է, իսկ մյուսը` վիրավորվել: Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ տուժել են նաև գիտնականների մտերիմները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Իրանական հեռուստաալիքները շտապել են դա անվանել «սիոնիստական թշնամիների ահաբեկչական գործողությունն ընդդեմ գիտնականների»: Սա առաջին դեպքը չէ, երբ պայթյունների զոհ են դառնում իրանցի գիտնականները: Այս տարվա հունվարին մոտոցիկլետի պայթյունից զոհվել էր միջուկային ֆիզիկայի մասնագետ Մասուդ Ալի Մոհամադին: