Skype-ը գնել է բջջային հեռախոսների համար շփման ծառայություններ մատուցող GroupMe ընկերությանը, ինչը կավելացնի Skype-ի հնարավորությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
GroupMe ծառայությունը թույլ է տալիս խմբեր ստեղծել և դրանցում փոխանակել տեքստային և ձայնային հաղորդագրություններ ու նկարներ: Այն հասանելի է Apple iOS, Google Android, RIM BlackBerry և Microsoft Windows Phone 7 բջջային օպերացիոն համակարգերի համար:
Գործարքի արժեքն է 85 միլիոն դոլար` գրում է All Thing Digital պարբերականը: