Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Ղազախստանը չեզոքություն է հայտարարել և պատրաստվում է «ուկրաինական սցենարին»

Վլադիմիր Զելենսկին Թվիթերում գրել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ զրույցի մասին։ «Մենք քննարկել ենք անվտանգության բարդ իրավիճակը տարածաշրջանում։ Մենք պայմանավորվել ենք համագործակցել հումանիտար հարցերում։ Մենք կապի մեջ ենք մնում»,- գրել է Զելենսկին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քվեարկությունը ցույց տվեց, որ Մոսկվայի ներխուժումն Ուկրաինա հավանության չի արժանանում նույնիսկ Ռուսաստանի ավանդական դաշնակիցների կողմից։ Ավելին, բոլորը մտածում են, թե պատերազմի այս կամ այն ​​ելքը ինչպես կազդի իրենց երկրի վրա։ Վրաստանը, հետևելով Ուկրաինային, դիմել է ԵՄ անդամակցության համար, Մոլդովան նույնպես խոսում է այդ գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին։ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը զրուցել է Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ և հայտարարել, որ ԱՄՆ աջակցում է նրանց ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Չինաստանն իր հերթին կրճատել է ռուսական նավթի գնումները և մեծացրել է գնումները Կենտրոնական Ասիայում, միաժամանակ հայտարարել է Կենտրոնասիական երկրների ինքնիշխանությանն աջակցելու մասին։

Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Սուլթան Կամալետդինովն ասել է, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը Ղազախստանի հետ կապ չունի, մենք կողմերից ոչ մեկին չենք աջակցում»։ Լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք Ղազախստանի զինված ուժերը կկարողանան ապահովել անվտանգությունը, եթե երկիր գա ուկրաինական սցենարը։

«Իհարկե, այս հարցն անհանգստացնում է բոլորին, հուսով ենք, որ զինված ուժերը, ինչպես երեկ հանդիպմանը վստահեցրեց մեր նախարարը, պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները»,- վստահեցրեց Կամալետդինովը։

Կամալետդինովը խոսել է ռազմածովային ուժերի, ՀՕՊ ուժերի համար զրահատեխնիկայի, հրթիռային և հրետանային սպառազինությունների ձեռքբերման և պահեստազորի սպաների զորակոչի մասին։ «190 մարդ, որից 150-ը գնում է Զինված ուժեր, նրանց մեծ մասը բժիշկներ են, կան կապավորներ, ՏՏ տեխնոլոգիաների մասնագետներ և այլք»,- ասել է Կամալետդինովը։

Ղազախստանի նախագահ Տոկաեւը հանձնարարել է արագորեն արդիականացնել երկրի Զինված ուժերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում