Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննություն է սկսվել, տեղեկացնում է BBC-ն։
«Ուկրաինայում իրավիճակի նախնական վերլուծությունից հետո իմ գրասենյակը բավարար հիմքեր տեսավ ենթադրելու, որ մեր դատարանի իրավասության ներքո գտնվող հանցագործությունները կարող էին կատարվել: Հատուկ դեպքեր, որոնք կարող են պոտենցիալ այդպիսին համարվել, արդեն իսկ հայտնաբերվել են և հիմք կհանդիսանան հետաքննությանը»,- ասել է Խանը։








































