Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կարծում է, որ Այսպիսի ընդդիմությունը երկրի համար լավ չէ, իշխանության համար լավ է․ «Ընդդիմությունն իրականացնում է քայլեր, որի միակ նպատակը ինստիտուտների վարկաբեկումն է: Ընդդիմության գործողությունները չպետք է շահարկել: Այսպիսի ընդդիմությունը երկրի համար լավ չէ, իշխանության համար լավ է»:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին,Արսենյանը նկատեց․ «Երկու եղբայր ժողովուրդ իրար ոչնչացնելով են զբաղված:Սերունդների մեջ մտնում է վատագույն գործոն՝ ազգամիջյան թշնամանք: Տուժելու են ոչ թե էլիտաները, այլ ժողովուրդը»:
Պատգամավորը Ռուսաստանի կողմից ցանկացած արդյունք չի համարելու հաջողություն, և չի կարծում, որ Ռուսաստանի թուլացումը կհանգեցնի Արդբեջանի և Թուրքիայի ուժեղացման:
Ըստ Արսենյանի որպես իշխանություն իրենք պետք է կարողանան կառավարել ռիսկերը․ «ՀՀ կառավարության օրակարգը հռչակված է․ «խաղաղության դարաշրջան» ասել ենք, անելու համար»: