Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ցավ ենք ապրում տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի ժողովրդի վրա․ Արփի Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի Հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, Ամերիկայի Հայկական համագումարը հայտարարություն է տարածել՝ հաջակցություն Ուկրաինայի։ Հայտարարության մեջ կոչ է արվում նաև անհապաղ դադարեցնել պատերազմը։ Ինչու՞ նման հայտարարության անհրաժեշտություն առաջացավ։

-Այդ հայտարարությունը նպատակ ունի ցույց տալ, որ մենք կանգնած ենք Ուկրաինայի ժողովրդի կողքին։ Ոչ թե պետության, այլ  հենց ժողովրդի։

Կուզենայի հիշեցնել Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված մի դրվագ։ Կար մի քահանա, որը հետևյալ միտքն էր հայտնել․սկզբից եկան հրեաների հետևից, բայց ես ձայն չհանեցի, որովհետև ես հրեա չեմ։ Հետո եկան կոմունիստների հետևից, բայց ես նորից ձայն չհանեցի, որովհետև ես կոմունիստ չեմ, հետո եկան այսինչ մարդկանց  համար, բայց ես ձայն չհանեցի, որովհետև ես այդ մարդկանցից չէի։ Հետո երբ եկան իմ հետևից, արդեն ուշ էր, մարդ չկար, որ ձայն հաներ իմ համար։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։ Բոլորս ենք ցավ ապրում՝ տեսնելով, թե ինչպես է Ռուսաստանը հարձակվել Ուկրաինայի ժողովրդի վրա։

-Շատերն այս օրերին արդարացիորեն հիշատակում են, որ աշխարհը լուռ էր, երբ Արցախի վրա էին հարձակվում։

-Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ արեցին Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում 2020 թվականին։ Մենք կանգնած ենք հիմա նույն իրավիճակում գտնվող ժողովրդի կողքին։

-Բայց նույն Ուկրաինայի իշխանություններն այն ժամանակ չունեին հայամետ դիրքորոշում և այդ մասին դուք նաև հայտարարության մեջ եք հիշատակել՝ մեջբերելով իշխանությունների ու Ալիևի և Էրդողանի ռեժիմների հետ հարաբերությունները։

-Այո՛,  Ուկրաինայի պետությունը մեզ համար ձայն չբարձրացրեց, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է  ցածրացնենք մեզ հիմա, ձայն չհանենք ու չխոսենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայի ժողովրդի հետ։ Մենք  միշտ ասել ենք, որ եթե Հայոց Ցեղասպանության փաստը հաշվի առնվեր աշխարհում, այլևս նման բան տեղի չէր ունենա ոչ մի ժողովրդի հետ։ Հիմա այն ինչ տեսնում ենք այս պատերազմի ընթացքում, նույնն է՝ ինչ մենք տեսանք 2020 թվականին։ Տեսնում ենք, որ աշխարհն էլ ոտքի է կանգնել՝ թեպետ դեռ հստակ չէ, այս ամենն ինչ վերջաբան կունենա։ Ես կարծում եմ, որ ձայն պետք է բարձրացվի աշխարհի բոլոր ժողովուրդների համար։ հուսամ այսուհետ այդպես էլ կլինի։

-Հայաստանի իշխանություններն այս պատերազմի հարցում զուսպ մոտեցում ունեն, որոշ  հարթակներում նույնիսկ հօգուտ Ռուսաստանի են քվեարկում։ Կարծում եք այս հայտարարությունը պաշտոնական դիրքորոշմանը չի՞ հակասի։

Նման հարց առհասարակ չկա։ Մեր հայտարարությունը մարդու իրավունքների պաշտպանության մասին է։ Առիթից օգտվելով մենք հայտարարության մեջ հիշեցրել ենք Ալիևի ու Էրդողանի արածները Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, որ ասենք սա կամ նա պետք է արվի։ Մենք  պարզապես ուզում ենք մարդու իրավունքները պաշտպանել և հիշեցնել մեր հայտարարությունն ընթերցողներին, թե ինչ է եղել նաև մեր երկրի հետ։ Քանի որ ազատությունն ու ժողովրդավարությունը կարևոր արժեքներ են, պետք է շարունակենք  դրանք  քարոզել։ Այլ տարբերակ չկա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում