Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը չի բացառում, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու համաձայնություն լինի։ Դիտարկմանը, թե Պուտինի նպատակները սպառելու միա՞կ միջոցն է մնացել միջուկային սպառազինությունը, շեշտում է՝ նա հետքայլի տեղ չունի, իրեն կհեռացնեն նաև իշխանությունից, բայց միջուկային զենքի կիրառումը կոնսենսունս է պահանջում, հիմա դրանով ռուսական տեղեկատվական հոսքերը փորձում են վախեցնել հակառակորդին։










































