Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից, միջազգային իրավունքի ոտնահարումից և խաղաղ բնակիչների սպանությունից հետո Ռուսաստանը պետք է հեռացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից և զրկվի վետոյի իրավունքից։ Այս մասին Ukrinform-ին ասել է Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Պուտինյան Ռուսաստանը վերածվել է վտարյալ պետության, որը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի բոլոր հիմնական սկզբունքները, ներխուժել է Ուկրաինա և սպանել խաղաղ բնակիչներին: Անընդունելի է, որ արյունոտ ռեժիմը, որն ունի նման փորձ, լինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ և կարողանա վետո դնել կարևոր բանաձևերի վրա», ասել է նա։
«Ուկրաինայում Կրեմլի կատարած բոլոր հանցագործությունները, յուրաքանչյուր քաղաքացիական անձի մահը մանրակրկիտ կհետաքննվեն, Պուտինի ռեժիմը կստանա այն, ինչին արժանի է: Մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային և շարունակենք մեկուսացնել Ռուսաստանը քաղաքակիրթ աշխարհից», ասել է քաղաքական գործիչը։












































