Saturday, 20 06 2026
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք

Հայաստանի դիմադրունակության եռանկյունին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի զանգվածային պատժամիջոցների հետևանքով ռուսական տնտեսության ու ֆինանսական համակարգի հնարավոր բարդությունների հետևանքը Հայաստանի համար մեղմելու կամ չեզոքացնելու համար անկասկած կպահանջվի բավականին մեծ ջանք: Ընդ որում, այստեղ խոսքը ոչ միայն զուտ կառավարության ջանքի մասին է: Այդ ջանքը պետք է լինի համադրված՝ կառավարություն-բիզնես-հասարակություն: Քաղաքական ուժերի մասին խոսելը թերևս ավելորդ է, քանի որ այդ դաշտում ապակառուցողականությունը ունի այն աստիճան խորը արմատներ և բնույթ, որ հազիվ թե արժե հույս կապել բարդ մարտահրավերների պարագայում տարաձայնությունները գոնե որոշակի հարցերում մի կողմ դնելու և մեկ գործի լծվելու հնարավորության հետ: Ավելին, դա տեղի չի ունեցել անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում, այսինքն, երբ Հայաստանը ոչ թե կարող էր բախվել այլ պատերազմի հետևանքի կամ մետաստազի, այլ Արցախն ու Հայաստանն իրենք էին ենթարկվել պատերազմական հարձակման: Այդ ժամանակ անգամ այդ քաղաքական կամ այսպես ասած քաղաքական շրջանակները ոչ միայն մի կողմ չթողեցին քաղաքական իշխանության հետ տարակարծություններն ու չլծվեցին մեկ գործի, նույնիսկ Արցախի իշխանության հետ մեկ գործի՝ եթե չէին կարող կամ չէին ուզում դա անել Հայաստանի իշխանության հետ, այլ ինչպես պարզվեց հետագայում, անգամ լծվել էին Հայաստանի քաղաքական իշխանության դեմ աշխատանքի: Ըստ այդմ, հույս տածել, թե այդ քաղաքական շրջանակներն ի վիճակի են որոշակի հարցերում կենտրոնանալ համատեղ ջանքի վրա և չեզոքացնել Հայաստանի մարտահրավերները, միամտություն է: Ավելին, նրանք թերևս կարող են սպասել անգամ տնտեսական հետևանքի, իրենք հույս տածելով, որ դա կարող է օգնել Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքական դիրքերի թուլացման: Եվ փույթ չէ, որ դա ամենից առաջ կարող է լինել Հայաստանի և Արցախի դիրքերի թուլացման և ռիսկերի ավելացման գնով:

Ի վիճակի են այդ ուժերը փոխել այդ «սպասումն» ու աչքի ընկնել տրամագծորեն հակառակ վարքով: Ոււնեն դա ցույց տալու հնարավորությունը, բայց առայժմ դա չի էլ նշմարվում: Ըստ այդմ, Հայաստանի դիմադրունակության ու ճկունության հարցում ներկայիս վիճակում պետք է թերևս ապավինել կառավարություն-բիզնես-հանրություն գործակցությանը: Առաջնորդողն այստեղ պետք է լինի կառավարությունը, տալով կողմնորոշիչ ազդակներ և իհարկե լսելով մյուս երկու դաշտից եկող ազդակներն ու մտահոգությունները, փորձելով օգտագործել հնարավորությունները, կառավարելով էմոցիաներն ու հավակնությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում