Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարդենիսի ավագանու նիստը՝ մարտի 7-ին․ «համայնքապետի հարցը լուծվելու է միանշանակ»

Դեկտեմբերի 5-ին Վանդենիսում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների  արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացավ 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները կոալիցիա էին կազմել և իրենց ունեցած 14 մանդատներով համայնքապետ են ընտրել Ահարոն Խաչատրյանին: Ավագանու անդրանիկ նիստը բոյկոտել են ավագանու ՔՊ-ական 13 անդամները:

ՔՊ-ն դիմել էր դատարան և Առաջին ատյանի դատարանը մասամբ բավարարել է Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայցն ու անվավեր է ճանաչել համայնքապետ ընտրելու ավագանու որոշումը։ Եթե մյուս կողմը դատարանի որոշումը չվիճարկի, ու այն ուժի մեջ մտնի, ավագանին քաղաքապետ ընտրելու նոր որոշում պետք է ընդունի։

Նշենք, որ դատարանը իր որոշման հիմքում դրել այն փաստը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները այդ նիստի մասին իրազեկված չեն եղել։

Այս առնչությամբ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքների փաստաբան Վարազդատ Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Վերաքննիչ դատարան բողոքարկման ժամկետը չի ավարտվել, դեռ օրինական ուժի մեջ չի մտել դատարանի որոշումը, որ վերաքննիչ բողոք տանեն դատական ակտի դեմ: «Մի քանի օր դեռ ունենք: Այս պահին նոր հանգամանքը չկա, այդ վիճակն է»,-ասաց Վարազդատ Հարությունյանը:

Դատարանի կողմից ՔՊ-ի հարցի մասնակի բավարարումը, փաստաբանի խոսքով, ոչ մեկին ոչ մի բան չտվեց: Նա նաև նշեց.«Մենք կարող ենք հասնել վերաքննիչ բողոքի բավարարման, բեկանվի այդ դատական ակտը, եւ համայնքի ղեկավարի ընտրությունը մնա ուժի մեջ: Մեր ակնկալիքը դա է: Իրավունքի խախտման բան չկա: Ամեն ինչ պարզ է, 13-ը 14-ի դիմաց քվեարկել են: Հիմա ՔՊ-ն իր այս չարաշահում ենթադրող գործողություններով պարալիզացրել է համայնքի կյանքը»,-ասաց նա:

Վարդենիս համայնքի աշխատակազմի ղեկավար Ահարոն Խաչատրյանն էլ «Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին օդում կախված վիճակ է, բայց դատական նիստի ժամկետը մարտի 5-ին լրանում է:

«Ամսի 5-ից հետո համայնքը արդեն լրիվ կանցնի իր հիմնական աշխատանքին: Մարտի 5-ին դատարանի որոշումը կմտնի ուժի մեջ, մարտի 7-ին նիստ է լինելու, որտեղ ընտրվելու է համայնքապետ, հարցը լուծվելու է միանշանակ»,-հավելեց նա:

Ըստ էության, Վարդենիսի «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները վստահ են, որ նորից 14 ձայնով կարող են համայնքապետ ընտրել իրենց թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում