Փետրվարի 25-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում, Արմավիրի մարզի Զարթոնք և Մյասնիկյան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 20 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: