ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի հետ և տեղեկացրել «Դոնբասի պաշտպանության նպատակով իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքի մասին»։
Ընդգծվել է, որ ռուսական պատվիրակությունը Գոմելում է և պատրաստ է բանակցությունների Կիևի ներկայացուցիչների հետ, որոնք անհետևողականորեն մինչև հիմա չեն օգտվել այդ հնարավորությունից։ Բենեթն առաջարկել է Իսրայելի միջնորդական ծառայությունները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: