ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև առկա և զարգացման հեռանկարներ ունեցող համագործակցության հնարավորություններին: