Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պետք է աչալուրջ լինենք,  առջևում մեզ բավականին դժվար և անորոշ ժամանակներ են սպասվում

«Առաջին լրատվականի» հարցերին պատասխանել է տնտեսագետ Մերի Հովսեփյանը

 Աշխարհաքաղաքական զարգացումները, ռուս-ուկրաինական, Ռուսաստան-Արևմուտք  հակամարտության սրացումն ու ՌԴ-ին ուղղված սանկցիաներն արդյոք էական ազդեցություն կթողնեն ԵԱՏՄ-ի տնտեսական մթնոլորտի վրա։ Հատկապես ի՞նչ բնույթի  բացասական դրսևորումներ կլինեն՝ հաշվի առնելով նաև պատժամիջոցների տակ հայտնված Մոսկվայի առանցքային դերակատարումը ԵԱՏՄ-ում։

Հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների շարքում Ռուսաստանի առանցքային դերն ու նշանակությունը, կարող ենք ենթադրել, որ հակամարտության սրացումն ու պատժամիջոցների ազդեցությունը էական նշանակություն կունենա նաև ԵԱՏՄ տնտեսական կոնյուկտուրայի վրա, ինչը նկատվեց նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառված առաջին պատժամիջոցների ժամանակ։ Սակայն հստակ գնահատականներ ներկայումս հնարավոր չէ հնչեցնել, քանի որ գործընթացը շարունակվում է և շատ բան կախված է հենց Արևմուտքի կողմից արվող պատժամիջոցների ձևից և բովանդակությունից։ Կարճաժամկետ հեռանկարում հնարավոր է կայունացում, սակայն եթե պատժամիջոցները լինեն այնքան խիստ, որքան ներկայացվում է հայտարարությունների մակարդակով, դրանք կարող են իրենց էական բացասական ազդեցությունը թողնել Ռուսաստանի տնտեսության վրա, որն էլ  կազդի նաև Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների տնտեսական զարգացումների վրա:

Ի՞նչ օպերատիվ քայլեր են անհրաժեշտ՝ մեղմելու վնասները, կամ եթե հնարավոր է՝ չեզոքացնելու, ինչպես նշել է վարչապետը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Ընդհանրապես մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն տարածեց, համաձայն որի հետևում են իրավիճակի զարգացումներին և ունեն բավարար գործիքակազմ անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Այս առումով հստակ գնահատականներ տալ իրականացվող քայլերի մասին հնարավոր կլինի, երբ ամբողջանա պատժամիջոցների փաթեթը և բովանդակությունը, իսկ այժմ անհրաժեշտ է հետևել զարգացումներին և հնարավորության պարագայում նաև անվատանգության բուֆեռներ ստեղծել։ Սակայն իրավիճակի շարունակաբար լարումը հստակ մեսիջներ  է փոխանցում, որ թուլանալ պետք չէ. և՛ կառավարությունը, և՛ ոլորտի պատասխանատուները պետք է աչալուրջ լինեն,  քանի որ առջևում մեզ բավականին դժվար և անորոշ ժամանակներ են սպասվում։

Ինչ վերաբերվում է տնտեսության դիվերսիֆիկացմանը, ապա գաղտնիք չէ որ դիվերսիֆիկացիան տնտեսության կայուն զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, սակայն ցավոք այս ուղղությամբ մենք հպարտանալու շատ առիթներ չունենք, ինչպես արտադրության, այնպես էլ արտահանման կառուցվածքի տեսանկյունից։  Ավելին, այս խնդիրը մեկ օրում լուծվող չէ, և սրա մասին պետք էր ավելի վաղ մտածել և քայլեր ձեռարկել, որովհետև տնտեսության դիվրսիֆիկացիան մեկ օրում չի լինում դրա համար տարիների աշխատանք է անհրաժեշտ։

Ինչպե՞ս եք գնահատում վերջին տարիների և հատկապես 2021 թվականի Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը։ Դինամիկան ինչպիսի՞ն է։

Չնայած վերջին տարիների զարգացումներին, մասնավորապես պայմանավորված կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակի և մատակարարումների խաթարումների հետ, որոնք նպաստեցին երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների վատացմանը, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը բավականին ակտիվ դիրքերում է, սակայն նշենք, որ այն նաև մեծամասամբ ունի կենտրոնացվածության բարձր աստիճան, այսինքն խոսելով Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների մասին նախ և առաջ հասկանում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ։ Այնուամենայնիվ, 2021թ.-ին ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 20,6%-ով և կազմել 2,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն աճել է 25,2%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 18.5 %-ով, այդ թվում՝ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն առաջանցիկ են երրորդ երկրներ արտահանման աճի համեմատ։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում 2021թ.-ին արձանագրվել է տնտեսական համագործակցության ամրապնդման և հետճգնաժամային իրավիճակից դուրս գալու միտումներ։ Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացքում 2021 թվականին փոխադարձ առևտրի ծավալը հասել է առավելագույնին  և կազմել 72,6 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 31,9%-ով ավելի է 2020թ-ի և 17,8%-ով ավելի, քան 2019թ-ի ցոփւցանիշներն են։ Փոխադարձ առևտրի արտահանման ծավալների աճ 2021 թվականին 2020 թվականի համեմատ գրանցվել է ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում. Ղրղզստանում` 44,9%-ով, Ղազախստանում` 34,9%-ով, Ռուսաստանում` 34,3%-ով, Հայաստանում` 25,2%-ով, Բելառուսում` 24,7%-ով: Փոխադարձ առևտրում ապրանքների ներմուծման աճ 2020 թվականի համեմատ ևս նկատվել է Միության բոլոր երկրներում՝ Բելառուսում՝ 43,5%-ով, Ղրղզստանում՝ 39,2%-ով, Ռուսաստանում՝ 27,2%-ով, Ղազախստանում՝ 25,4%-ով, Հայաստանում՝ 25,4%-ով: 20.4%:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում