Wednesday, 10 06 2026
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը

Կարեն Անդրեասյանի պատասխանը Վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է կարգապահական վարույթի գաղտնիությունը:

Իրականություն. Ըստ օրենքի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Պաշտպանի հաղորդումները ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին ներկայացնելու և դրանց մասին տեղեկատվություն տարածելու փուլում կարգապահական վարույթ դեռևս հարուցված չէ: Հետևաբար, կարգապահական վարույթի ընթացքին առնչվող կանոնների վկայակոչումը պարզապես անհեթեթ է: Եթե Պաշտպանը (ինչպես և որևէ այլ անձ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ներգրավվի կարգապահական վարույթին, ապա այդ պարագայում արդեն գաղտնիության դրույթները կտարածվեն նաև իր վրա: Պաշտպանն իր գործունեությունն իրականացնում է հրապարակային, բաց և թափանցիկ բոլոր այն դեպքերում, երբ օրենքն ուղղակիորեն ու հստակ չի արգելում Պաշտպանին այդպես գործել:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակավ հաստատված է համարել դատավորների կողմից օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տված լինելը:

Իրականություն. Պաշտպանի հաղորդագրության մեջ հստակ և բառացի նշված է, որ դատավորները «պաշտպանի գնահատմամբ» թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ, իսկ այդ հանգամանքների հաստատված համարելն իսկապես մնացել է օրենքով սահմանված մարմնի իրավասությունը:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Քանի դեռ ՀՀ արդարադատության խորհուրդը դատավորների գործողությունները չի համարել օրենքի ակնհայտ և կոպիտ խախտում, որևէ այլ պետական մարմին իրավասու չէ նման գնահատականներ տալ:

Իրականություն. Պաշտպանն իր դիմումատուներից ստացված յուրաքանչյուր գործով ուսումնասիրում է դիմումները և գնահատում ներկայացված հիմնավորումները: Հակառակ տրամաբանության դեպքում օրենսդրական փոփոխությունը, որով Պաշտպանին տրվել է նման լիազորություն, պարզապես անիմաստ կդառնար, քանի որ անհատ անձինք առանց Մարդու իրավունքների պաշտպանի միջամտության էլ կարող էին և հիմա էլ կարող են անձամբ դիմել կարգապահական վարույթ հարուցող մարմիններին: Իսկ երբ անհատ անձինք որոշում են օրենքով սահմանված իրենց իրավունքն, այդուհանդերձ, իրացնել Մարդու իրավունքների պաշտպանի միջոցով, ապա վերջինս միայն դրանք գնահատելուց հետո կարող է հանդես գալ հաղորդմամբ:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. ՀՀ արդարադատության խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, և դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի վրա ճնշում գործադրել է նշանակում:
Իրականություն. ՀՀ արդարադատության խորհուրդը ոչ թե հանդես է գալիս որպես դատարան, այլ ըստ օրենքի գործում է որպես դատարան: Օրենսդիրն այս դրույթը սահմանելիս հնարավորություն է տվել ՀՀ արդարադատության խորհրդին իր ընթացակարգային գործողություններում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսդրության կարգավորումները:

Այս մասին վկայում է ՀՀ դատական օրենսգրքի 158 հոդվածը, որի կիսատ և աղավաղված մեջբերումը վերածվել է ապատեղեկատվության: Նույնիսկ եթե ՀՀ արդարադատության խորհուրդը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով «հանդես գար» որպես դատարան, և թույլատրված չլինեին գնահատականները, ապա այդ դեպքում ապատեղեկատվության հեղինակները առաջարկում են ընդհանրապես արգելել խոսել բոլոր դատարաններում բոլոր ընթացիկ գործերի մասին:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի անկախության բաղադրատարրերից է, inter alia, արտաքին ազդեցությունը բացառող երաշխիքների առկայությունը:

Իրականություն. Առանց մեր փաստարկները լատիներեն արտահայտություններով ծանրաբեռնելու արդեն իրապես տեղին մեջբերում անենք նույն աղբյուրից. «Թեպետ դատական իշխանությունը կարիք ունի հատուկ պաշտպանության, սակայն այն չի գործում վակուումի մեջ, և արդարադատության իրականացմանը վերաբերող հարցերը կարող են լինել հանրային քննարկման առարկա: Թեև դատարանները վեճերի լուծման ֆորումն են, սա չի նշանակում, որ այլ վայրերում չեն կարող լինել այդ վեճերի նախնական քննարկումներ…» /Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Սանդի Թայմզն» ընդդեմ Մեծ Բրիտանիայի գործով/:

Ապատեղեկատվություն ՀՀ վճռաբեկ դատարանի անունից. Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատավորների գործողություններին նախապես հրապարակավ գնահատականներ տալը դատարանի անկախության տեսանկյունից անթույլատրելի է, խոչընդոտում է դատավորների կողմից իրենց պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը:

Իրականություն. Մեր վերոհիշյալ փաստարկները հիմնավորում են, որ Պաշտպանի գնահատականները եղել են օրենքի տառին համապատասխան: Անհրաժեշտ է հավելել միայն, որ իրականում դատավորների հեղինակությանը, անկախությանը և պրոֆեսիոնալ պարտականությունների կատարմանը խոչընդոտում են դատական համակարգի բազմիցս փաստված անկատարությունները, որոնց Պաշտպանն անդրադարձել և շարունակելու է անդրադառնալ հանրային նման բանավեճերի ու քննարկումների շրջանակում:

Որպես հետգրություն. ՀՀ վճռաբեկ դատարանը կամ դրա որևէ պալատ վստահաբար չեն քննարկել և օրենքով իրավասու էլ չէին քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի անունից տարածված ապատեղեկատվությունը առանձին անհատների ապօրինի գործունեության արդյունք է: Մարդու իրավունքների պաշտպանին՝ սահմանադրական մարմնին, ուղղված հակաիրավական հորդորը «հետագայում ձեռնպահ մնալ նման գործելաոճից» կարող է ապագայում դիտարկվել որպես Պաշտպանի որոշումների վրա ազդելու նպատակով նրա գործունեությանը միջամտություն կամ պաշտոնատար անձանց կողմից Պաշտպանի օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտում կամ Պաշտպանին ուղղված սպառնալիք, որոնց համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում