Այսօր ժամը 14.00-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Նազարյանի գործով նշանակված դատական առաջին նիստը չի կայանալու:
Դատարանից տեղեկացրին պատճառը. դատախազը արձակուրդում է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանը նոր է տեղեկատվություն ստացել, որ դատախազն արձակուրդում է, ուստի սա դատախազի անպատասխանատու վերաբերմունքի դրսևորումն է:
Այս պահի դրությամբ սպասում են ժամը 14:00-ին, երբ բոլորը կհավաքվեն, և կորոշվի հաջորդ նիստի օրը:












































