Ուկրաինայի պետական մարմինների կայքերը նոր DDoS հարձակման են ենթարկվել: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆեդորովը:
Մասնավորապես, հարձակումների պատճառով հասանելիության դժվարություններ ունեն Գերագույն ռադայի, կառավարության ու ԱԳՆ կայքերը:
Նախօրեին ևս նմանօրինակ հարձակումներ էին տեղի ունեցել պետական կայքերի, մասնավորապես պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների կայքերի վրա: