Saturday, 01 10 2022
21-ամյա երիտասարդը նույն բնակարանից երկու անգամ գողություն էր արել
Վահրամ Դումանյանը Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ քննարկել է եռակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները
15:00
Բուրկինա Ֆասոյում զինվորականները կրկին պետական ​​հեղաշրջում են իրականացրել
«Տելեգրամով» թմրանյութ էին ձեռք բերել, տարբեր վայրերում տեղադրել ու բռնվել
Աննա Հակոբյանը բացատրել է, թե ինչու կազմեց «Էրատո» ջոկատը
14:15
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու քննարկումները Թուրքիայի հետ կշարունակեն հոկտեմբերին
ՀԱՊԿ-ը ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավորն է, այլ սպառնալիքը
2021-2022 թվականներին Արցախում կապի տարբեր միջոցների օգտագործմամբ քաղաքացիներից հափշտակվել է ավելի 31 միլիոն դրամ
Ոչ մի հանրաքվե էլ տեղի չի ունեցել, ապագայում ևս Հայաստանը պարտավոր չէ կատարել մահամերձ Ռուսաստանի ցանկությունները
Դավիթ Բաբայանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստին
Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․
13:09
Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Պատերազմը կանխվու՞մ է․ Խոսում է Փարիզը
Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները
Անկարան չի ճանաչի Դոնեցկի, Լուգանսկի, Խերոսնի և Զապորոժիեի միացումը Ռուսաստանին
Վթար՝ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհին․ կամ տուժածներ
Հռիփսիմե Գրիգորյանը Շվեդիայում ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը
ՌԴ ոստիկաններին արգելվել է երկրից դուրս գալ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ
11:15
Ուկրաինան հակադրոնային պաշտպանության համակարգեր է ձեռք բերել
Ֆրանսիան հիշեցնում է. ադրբեջանական ուժերը պետք է ելման դիրքեր վերադառնան
10:45
Նավթի գները նվազել են- 30-09-22
Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպմանը պետք է ասի՝ Հայաստան-Թուրքիա գործընթացը կապ չունի ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ
10:24
Կուլեբան ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «զրոյացնելու է» Արևմուտքի սխալները
Ի՞նչ դիրքորոշում կունենա ՌԴ-ն իր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք փախել են Հայաստան
10:09
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ին չեն վախեցնի Պուտինի խոսքերը
Սերս գաղտնի թող չմնա… սիրո գյուղը` թշնամու նշանառության տակ
Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
ԱԺ աշխատանքը՝ գլխացավանք. իշխանությունը փակուղու մեջ է․ «Ժողովուրդ»
Տեսչականների զտումներն սկսվեցին. «Հրապարակ»

ՌԴ-ն խստացրել է միգրացիոն օրենսդրությունը

Միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է անցնեն դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն

Ովքե՞ր պետք է անցնեն նշված ընթացակարգերը:

Աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք»)
90 օրից ավելի ժամկետով և ոչ աշխատանքային նպատակով ՌԴ մեկնողները՝ այդ թվում աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամները
6 տարեկանից բարձր երեխաները

Ովքե՞ր են ազատվում պարտադիր ընթացակարգերը անցնելուց։
Բելառուսի Հանրապետության քաղաքացիները,
Մինչև 6 տարեկան երեխաները
Միջազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք
ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների ղեկավարները և վարչական և տեղեկատվական անձնակազմը90 օրացուցային օրից քիչ/պակաս ժամկետով Ռուսաստան մուտք գործած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնավոր այցի (այդ թվում’ աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներ, հարազատներին այցելելու, բուժման, ուխտագնացության և այլ նպատակով) համար բժշկական զննությունը պարտադիր չէ:

Քայլերի հերթականությունը՝

2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում պետք է կատարեն հետևյալ գործողությունները’

Քայլ 1.Անցնել բուժզննում ( մի քանի այց. նախ այդ ընթացակարգերը անցնելու, ապա բժշկական փաստաթղթերը ստանալու համար): Այս ընթացակարգերը անհրաժեշտ է անցնել դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։

Քայլ 2. Գրանցվել ըստ գտնվելու/բնակության վայրի («գրանցում»регистрация): Սա անհրաժեշտ է դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։

Քայլ 3. ՌԴ ՆԳՆ լիազոր մարմիններին ներկայացնել բժշկական փաստաթղթերը եւ անցնել դակտիլոսկոպիկ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը ( հաշվի առեք, որ կլինեն մի քանի այց): Ընթացակարգը տևում է 1-2 օր։

Առաջին և երկրորդ քայլերը կարող են տեղերով փոխվել, եթե բժշկական հաստատությունում պահանջեն հաշվառման վերաբերյալ փաստաթուղթը։

Նույն գործողությունները/քայլերը պետք է կատարեն Հայաստանի քաղաքացիները, ովքեր մուտք են գործել Ռուսաստան ցանկացած այլ նպատակով, բացառությամբ «աշխատանքից»։ Այդ քայլերը ՀՀ քաղաքացիները պետք է կատարեն մուտքի օրվանից 90 օրացույցային օրվա ընթացքում, եթե մտադիր են երկրում մնալ ավելի քան 90 օրացույցային օր:

Ի՞նչ ժամկետում պետք է անցնել նշված ընթացակարգերը։
Աշխատելու նպատակով ՌԴ ժամանող օտարերկրյա քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք») ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում պարտադիր պետք է անցնեն և դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնում և լուսանկարում և բուժզննում։

Ոչ աշխատանքային նպատակով ավելի երկար ժամկետով ՌԴ ժամանողները /ավելի քան 90 օր/ մուտք գործելու օրվանից 90 օրվա ընթացքում պետք է անցնեն դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնում և լուսանկարում և բուժզննում։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնում և լուսանկարում

Որքա՞ն հաճախ պետք է անցնել այդ ընթացակարգերը։
Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հանձնումը և լուսանկարումը իրականացվում է ՌԴ ներքին գործերի մարմինների կողմից մեկ անգամ՝ առանց պետական ​​տուրքերի գանձման՝ անկախ ՌԴ մուտքի/ելքի քանակից։

Կարևոր է իմանալ՝

ՀՀ այն քաղաքացիները, ովքեր փոխել են իրենց անձնական տվյալները (ազգանուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վայր, սեռ, քաղաքացիություն) պետք է կրկին անցնեն և դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառումն և լուսանկարումը։ Նշվածը տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառումն և լուսանկարումը անցնելուց հետո ամուսնացել և փոխել է ազգանունը, նրանք Ռուսաստան հաջորդ մուտքի ժամանակ պետք է կրկին անցնեն վերոնշյալ ընթացակարգերը:

Որտե՞ղ կարող են օտարերկրացիները անցնել պետական դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառում և լուսանկարում։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը օտարերկրացիները անցնում են ըստ բնակության հասցեի/գտնվելու վայրի Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմիններում կամ նրա ենթակա տարածքային ստորաբաժանումներում։

Մոսկվայի դեպքում դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը օտարերկրացիները կարող են անցնել Սախարովի անվան բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնում (ք. Մոսկվա, Վարշավսկոյե խճուղի 1, շ. 47):

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը անցնելուց հետո, Ռուսաստանի տարածքով տեղաշարժվելու դեպքում, դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը կրկին անցնել չի պահանջվում:

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը անցնելու համար։

Դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը անցնելու համար օտարերկրացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը’

Անձը հաստատող փաստաթուղթ և դրա ռուսերեն թարգմանությունը նոտարական վավերացմամբ.
ՄԻԱՎ վարակի բացակայության վերաբերյալ տեղեկանք
բժշկական զննություն ընթացակարգերը անցնելու վերաբերյալ հավաստող փաստաթղթեր։ Սա նշանակում է, որ մինչև դակտիլոսկոպիկ /մատնահետք/ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը անցնելու համար դիմելը նախ անհրաժեշտ է անցնել բժշկական զննությունը:
օրինական ներկայացուցչի ինքնությունը հավաստող և նրա լիազորությունները հավաստող փաստաթղթեր’ 6-18 տարեկան երեխաների դակտիլոսկոպիկ /մատնահետքի/ հաշվառման և լուսանկարման դեպքում։
գտնվելու վայրում գրանցումը հաստատող փաստաթղթերը (регистрация):

Ի՞նչ փաստաթղթեր են տրամադրվում ընթացակարգերը անցնելուց հետո և որքան է փաստաթղթի գործողության ժամկետը։

Ընթացակարգի արդյունքների հիման վրա տրամադրվում է մատնահետքի հաշվառման և լուսանկարահանման ընթացակարգերի անցումը հավաստող փաստաթուղթ: Տրվում է թղթային լամինացված քարտ կամ էլեկտրոնային պահոցով պլաստիկ քարտ, որը կարող է օգտագործվել 10 տարի ժամկետով: Մատնահետքի հաշվառման և լուսանկարահանման ընթացակարգերը հավաստող փաստաթղթի տրամադրումն իրականացվում է միայն Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալների բազայում տեղեկությունները վերբեռնելու փաստի հաստատումից հետո, որը կարող է տևել մեկ օր կամ ավելի:

Բժշկական զննություն

Որտե՞ղ են օտարերկրացիները անցնում բուժզննում։
Բժշկական հետազոտությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր սուբյեկտում առանձին հաստատված բժշկական կազմակերպությունների կողմից, որոնք ընդգրկված են ընդհանուր ցանկում: ՌԴ որոշ շրջաններում բժշկական զննում անցնելու համար անհրաժեշտ կլինի դիմել միանգամից մի քանի բժշկական հաստատություններ՝ մեկը թմրամոլության բացակայությունը, մյուսը՝ վարակիչ հիվանդությունների, երրորդը՝ ՄԻԱՎ վարակի բացակայությունը հաստատելու համար: Բժշկական հետազոտությունների արժեքը սահմանում են բժշկական հաստատությունները։

Պարտադիր բժշկական զննություն (առաջնային)

90 օրացուցային օրը գերազանցող ժամանակահատվածում աշխատանքային գործունեության իրականացման հետ չկապված նպատակներով Ռուսաստանի Դաշնություն ժամանող օտարերկրացիները պետք է պարտադիր բժշկական զննություն (բժշկական զննություն) անցնեն Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում։ Այս պահանջը տարածվում է ՀՀ այն քաղաքացիների վրա, ովքեր.

ՌԴ մուտք գործելիս միգրացիոն քարտում նշել են մուտքի ցանկացած նպատակ, բացառությամբ «աշխատանք», (աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներ, ՌԴ կրթական հաստատություններում սովորող ուսանողներ, հարազատներին այցելելու, բուժման, ուխտագնացության նպատակով ՌԴ ժամանողներ և այլն)։
մտադիր է մնալ Ռուսաստանում ավելի քան 90 օրացույցային օր:

Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում բժշկական զննություն անցնելու համար։
Բժշկական զննություն անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ;

2) միգրացիոն քարտը և դրա պատճենը:

Թեև լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում, սակայն պետք է պատրաստ լինել ներկայացնելու ժամանման ծանուցման ձևաթղթի կտրված մասը («գրանցումը» /регистрация):

Բժշկական զննությունը իրականացվում է բժշկական հաստատություն դիմելու օրվանից 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամանակահատվածում: Բացառիկ դեպքերում (նարկոտիկ և հոգեմետ նյութերի հայտնաբերման կասկածի դեպքում) ընթացակարգը տևում է մինչև 18 աշխատանքային օր:

Բժշկական զննության հիման վրա քաղաքացուն ստորագրությամբ տրվում է բժշկական եզրակացություն և օտարերկրյա քաղաքացու մոտ ՄԻԱՎ վարակի բացակայության վերաբերյալ տեղեկանք։ Տեղեկանքը չի տրվում, եթե քաղաքացու մոտ ախտորոշվում է ՄԻԱՎ վարակ:

Բժշկական եզրակացությունը տրամադրվում է 2 օրինակից, մեկը տրամադրվում է քաղաքացուն, երկրորդը պահվում է բժշկական կազմակերպությունում 5 տարի: Բժշկական եզրակացության կորստի դեպքում անհրաժեշտ է դիմել ըստ բնակության հասցեի բժշկական հաստատություն, այն կրկին ստանալու համար:

Բժշկական եզրակացությունը և ՄԻԱՎ վարակի բացակայության մասին տեղեկանքը պետք է ներկայացնել մատնահետքերի հաշվառումն ու լուսանկարումն իրականացնող պաշտոնատար անձի։

Բժշկական եզրակացությունը և ՄԻԱՎ վարակի բացակայության մասին տեղեկանքը (բժշկական փաստաթղթերը) վավեր են դրանց տրամադրման օրվանից 3 ամսվա ընթացքում։

Պարտադիր բժշկական զննություն (կրկնվող)

Ավելի վաղ ստացված բժշկական փաստաթղթերի լրացման օրվանից սկսած 30 օրացուցային օրվա ընթացքում Ռուսաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիները պետք է անցնեն երկրորդ բժշկական զննությունը և լիազոր մարմնին ներկայացնեն բժշկական եզրակացությունը և ՄԻԱՎ վարակի բացակայության մասին տեղեկանք:

Եթե նախնական կամ կրկնվող բժշկական զննության արդյունքների համաձայն’ բացահայտվում է քաղաքացու կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման փաստը կամ հաստատվում է ՄԻԱՎ վարակը կամ հիվանդություններից մեկը՝

1) տուբերկուլյոզ.

2) բորոտություն (Հանսենի հիվանդություն);

3) սիֆիլիս;

4) COVID-19,

ապա այդ քաղաքացու առնչությամբ կայացվում է որոշում՝ ՌԴ մուտք թույլ չտալու կամ Ռուսաստանում անցանկալի գտնվելու վերաբերյալ: Դա նշանակում է ՌԴ մուտքի անժամկետ արգելք:

Այս իրավիճակում հայտնված քաղաքացիները պետք է հեռանան Ռուսաստանից որոշման կայացման պահից։

Նման որոշումը կարելի է բողոքարկել դատական կարգով որպես կանոն, ապաքինումից հետո: Այդ գործընթացը տևում է մինչև վեց ամիս:

Ի՞նչ անել, եթե տրված փաստաթղթերը կորել կամ վնասվել են։
Պարտադիր մատնահետքի գրանցման և լուսանկարահանման անցումը հաստատող փաստաթղթի կորստի կամ վնասման դեպքում պետք է դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմնի ցանկացած միգրացիոն ստորաբաժանում, որտեղ կտրվի նոր փաստաթուղթ:

Ի՞նչ անել, եթե մուտք եք գործել ՌԴ 2021թ. դեկտեմբերի 29ից առաջ և արդեն գտնվում եք ՌԴ-ի տարածքում։

Մինչև 2021թ. դեկտեմբերի 29-ը Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները կարող են նախօրոք անցնել այս ընթացակարգը՝ չսպասելով Ռուսաստանի Դաշնությունից մեկնելուն հետագայում խնդիրներից խուսափելու համար։

Արդյո՞ք անհրաժեշտ է անցնել պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառման և լուսանկարման ընթացակարգը, եթե անցել էիք այդ ընթացակարգելով մինչ օրենքի ուժի մեջ մտնելը։

Պատենտ, ժամանակավոր կացության թույլտվություն և կացության կարգավիճակ ստացած անձինք ազատվում են այդ պարտականությունից: Այդ օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դիմել ՆԳՆ տարածքային ստորաբաժանում ըստ փաստացի բնակության հասցեի և ստանալ պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառումն ու լուսանկարումը հաստատող փաստաթուղթ։

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում օրենքի պահանջները չկատարելու համար։

Պարտադիր դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում և բուժզննում չանցած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ կկայացվի ՌԴ-ում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշում։

ՌԴ-ում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշման, ինչպես նաև միգրացիոն հարցերով զբաղվող տարածքային մարմին ներկայանալու մասին քաղաքացուն տեղյակ են պահում մեկ օրվա ընթացքում կամ հեռախոսազանգի կամ էլ. փոստի կամ սովորական փոստի միջոցով։

Միաժամանակ քաղաքացուն տեղյակ են պահում, որ նա պետք է լքի ՌԴ տարածքը ՌԴ-ում գտնվելու ժամկետի կրճատման վերաբերյալ որոշման կայացման օրվանից 3 օրվա ընթացքում։

ՌԴ տարածքից չհեռանալու, ՌԴ տարածքը չլքելու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության՝ վարչական տուգանքի և ՌԴ տարածքից արտաքսման տեսքով, ինչը ենթադրում է ՌԴ մուտք գործելու 5 տարվա արգելք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում