Թուրքմենստանի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցվել է երկրորդ թեկնածուն՝ Ագրարային կուսակցության ներկայացուցիչ Ագաջան Բեքմիրադովը: Այս մասին հայտնում է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2022 թվականի մարտի 12-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններում ավելի վաղ իր թեկնածությունը գրանցել էր գործող նախագահի որդին՝ Սերդար Բեդիմուհամեդովը:
Թուրքմենստանի նախագահն ընտրվում է անմիջապես երկրի ժողովրդի կողմից՝ յոթ տարի ժամկետով և պաշտոնն ստանձնում է երդմնակալության պահից: Վերջին անգամ Թուրքմենստանի նախագահի ընտրություններն անցկացվել են 2017 թվականին: