Saturday, 27 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

«Бухта Юг» առևտրի կենտրոնի բացումը մասնավոր նախաձեռնություն է․ մինչդեռ դա պետությունը պետք է աներ

Մոսկվայի հարավում գտնվող «Бухта Юг» մանրամեծածախ առևտրի կենտրոնում հայ արտադրողները կկարողանան իրենց ապրանքները վաճառել Ադրբեջանի ազդեցությունից դուրս։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշում է, որ հայկական ապրանքները կարող են ռուսական շուկայում վաճառվել բարենպաստ պայմաններում և առանց ավելորդ քաղաքական ռիսկերի։ «Դա 267 հազար քմ տարածք է, որտեղ կարելի է ապրանքները վաճառել թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ կարգով»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ ադրբեջանական հարթակներից հայերն այլևս ստիպված չեն լինի օգտվել։ Ռուսաստանը Հայաստանի համար, Քերոբյանի խոսքով, ամենամեծ արտահանման շուկան է՝ 800 միլիոն դոլար՝ 2021թ․-ին։

Այս առնչությամբ, Ռուսաստանի հայ փաստաբանների ԱՐՄՌՈՍՍ ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս մանրամեծածախ առևտրի կենտրոնը բացել է «Տաշիր» ընկերությունը, մինչդեռ դա պետք է արվեր պետական մակարդակով. «Այն, որ «Տաշիր»-ը փորձում է Մոսկվայում այդ հարցը լուծել, լավ է, բայց դա մասնավոր նախաձեռնություն է, էլի վատ չի, որ «Տաշիր գրուպը» կա, բայց դա պետական խնդիր է և պետությունը պետք է աներ, ոչ թե «Տաշիրը», որ մարդիկ իմանան, որ զեղչերով տարածքներ կան, ցուցադրության դահլիճներ լինեն, որոնք չկան:

Հայաստան պետության կողմից պետք է առնվազն նման կենտրոն լինի, որը համակարգման ֆունկցիա կկատարի հայկական կազմակերպությունների համար, նաև հայկական ապրանքատեսակների՝ Ջերմուկի, կոնյակի, խթանման, ցուցադրման կենտրոն կլինի:

Ժամանակին այստեղ կար նման մի վայր՝ ВДНХ-ն, որտեղ դեռ խորհրդային տարիներից բոլոր հանրապետություններն իրենց ցուցասրահներն ունեին: Այսօր քչերը գիտեն դրա մասին: Ադրբեջանը այստեղ շատ խոշոր այդպիսի սրահ ունի և այդ աշխատանքը հետևողականորեն տանում է:

Իրենք պետականորեն շատ մեծ գումարներ են տրամադրում այդ գործին, որ իրենց ապրանքները խթանեն Ռուսաստանում»,-ասաց Կիրակոսյանը:

Հարցին, թե արդյոք 2020-ից հետո հայերի ու ադրբեջանցիների միջև տնտեսական շահերի բախման առումով խնդիրներ առաջացե՞լ են, նա պատասխանեց. «Տնտեսական ոլորտում չեմ լսել, բայց քրեական, հասարակական ընդհարումներ, սադրանքներ կան, լինում են: Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանի տարբեր անկյուններում բախումներ լինում են: Դրանք սիստեմատիկ բնույթ չեն կրում: Վերջին դեպքը Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ էր, որ միջադեպ եղավ, որի վեաբերյալ ստուգում է ընթանում, բայց ես չեմ տեսնում, որ բանը հասնի պատիժ կրելուն: Ադրբեջանցիները նախապես գիտեին, որ Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրություն է լինելու, նախապատրաստվել էին սադրանքի: Սա իրավական դաշտում ոչ մի հետևանք չի կարող ունենալ: Ադրբեջանցիները ամեն կերպ փորձում են Նժդեհին ներկայացնել որպես գերմանական գործակալ, սակայն դրա համար ինքը պտիժ չի էլ կրել, այդ մասով ապացույցներ չեն եղել: Նժդեհն ինքը անընդհատ բողոքներ է գրել, որ քննիչներն անշահախնդիր չեն, հարցաքննության արձանագրություններում խարդախություններ են անում: Ի դեպ, այդ առումով էլ այստեղ աշխատանք չի տարվում, Նժդեհի հարցը պետական խնդիր է, արժեքների խնդիր է, և դրանով պետք է զբաղվի Հայաստանը, բայց մենք մեր ուժերով, մր ունեցած հարաբերությունների, կապերի սահմաններում ենք փորձում ինչ-որ բաներ անել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում