Friday, 26 04 2024
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել

Արցախի նախագահը ողջունում է 44-օրյա պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը և պատրաստ է համագործակցել

Հայաստանի Ազգային ժողովում իր աշխատանքներն է մեկնարկել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը՝ առանց խորհրդարանական ընդդիմության մասնակցության։ Արցախի խորհրդարանականները կողմ են այս հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվել՝ քննարկելու և ճշմարտությունը վեր հանելու, մեղավորներին պատասխանատվության կանչելու համար։

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Արցախի նախագահը ողջունում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը և պատրաստ է համագործակցության ցանկացած ձևաչափով, որպեսզի ավելի շատ, ավելի դյուրին դառնա հանձնաժողովի աշխատանքները:

«Բնականաբար, աշխատանքային քննարկման ձև կա համագործակցության առումով, բայց որևէ կերպ խոչընդոտելու հարց չպետք է լինի, այդպիսի հարց ընդհանրապես չպետք է ծագի, մենք պատրաստ ենք համագործակցության»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Արցախի բոլոր պաշտոնյաները պատրաստ կլինե՞ն գալ, պատասխանել հանձնաժողովի հարցերին, Ավանեսյանը պատասխանեց. «Ես մյուսների փոխարեն պատասխանել չեմ կարող, Արցախի նախագահի դիրքորոշումն այնպիսին է, որ նա համագործակցության պատրաստ է: Եթե հանձնաժողովը հարկ համարի զրուցել նախագահի հետ, բնականաբար, նա էլ կգա»:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամներն էլ իրենց հերթին կարևորում են Արցախի մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, վստահեցնում են՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք նույնպես կհրավիրվեն հանձնաժողովի նիստին։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում