Հայաստանում Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն կստեղծվի։ , Շուտով հայրենադարձները կկարողանան մուտք գործել Երևանում գտնվող այս նոր կենտրոնը, որտեղ նրանց կտրամադրվի աջակցություն հայրենադարձության ողջ գործընթացի ընթացքում: Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետ Մարգարիտա Բաղդասարյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում մանրամասնում է․ «Հայրենիք վերադարձողը օդանավակայանից կզգա պետության աջակցությունը, կտրամադրվի ինֆորմացիոն աջակցություն, փաստաղթերի, ինտեգրման հարցերում օգնություն»։ Նրա խոսքով․ «Հայրենադարձության կենտրոնի նպատակն է հայրենակիցներին բերել ու պահել՝ իրենց ներուժով»։