Friday, 12 06 2026
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան

Բժշկական համալսարանի դիմաց գտնվող անցումի գույքը կդրվի վաճառքի

Աբովյան փողոցի՝ Բժշկական համալսարանի դիմաց գտնվող անցումի կրպակները վարձակալող առևտրականները երեկ դիմել են Կենտրոնի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, նախագահական նստավայր՝ իմանալու համար արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ գենտնանցումն աճուրդով վաճառվելու է։

Երեկ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ընդունել է անցումում կրպակներ ունեցող մարդկանցից երկուսին։ «Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ասեցին, որ առանց մեզ որևէ որոշում չի ընդունվի»,- ասում է անհատ ձեռներեց Ավետիք Ալավերդյանը և մեզ ցույց տալիս այն նամակը, որ իրենք այսօր առավոտյան ստացել են քաղաքապետարանից ։ Նամակում ասվում է, որ աճուրդը կայանալու է սեպտեմբերի 29-ին։ Գույքի վաճառքի համար առաջարկվող նվազագույն գինը սահմանվել է 98.500.000 դրամ, բացի դա՝ հաղթողը պետք է պարտավորություն ստանձնի՝ կատարել առնվազն 225.500.000 դրամի ներդրում։

«Այսպիսի գումարներ մենք երազում չենք տեսնում»,- ասում է մեր զրուցակիցը և համոզմունք հայտնում, որ աճուրդի նպատակը տարածքը կոնկրետ որևէ մեկի սեփականությունը դարձնելն է ։

Կրպակատերերը տեղեկացնում են, որ ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքապետարանն իրենցից փող է հավաքել՝ 22 միլիոն դրամ՝ անցումը վերանորոգելու համար։

Նրանք կարծում են, որ տարածքը որևէ մեկի սեփականությունը դարձնելու ծրագիրը նոր չէ, պատահական չէ, որ իրենց պայմանագրերը վերջին ժամանակներս թարմացվում էին ավելի հաճախ՝ երեք ամիսը մեկ անգամ։ Այժմ գրեթե բոլոր կրպակատերերի պայմանագրերի ժամկետը լրացել է, իսկ քաղաքապետարանը հրաժարվում է դրանք թարմացնել։

Ավետիք Ալավերդյանի խոսքով՝ իրենց տարիների բիզնեսը կորցնելու հեռանկարը ստիպել է իր ընկերներից շատերին Հայաստանից հեռանալու ուղիներ որոնել։ «Էս ամեն ինչը մի օրում չի ստոեղծվել, 12 տարի է՝ ես էս խանութն ունեմ, արդեն մեր հաճախորդներն ենք ձեռք բերել, հիմա քառասուն տարեկան հասակում հո ամեն ինչ զրոյից չե՞ս սկսի»,- ասում է Ա. Ալավերդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում