Friday, 26 04 2024
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև

Հայ-թուրքական գործընթացում Հայաստանի որոշումը

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացի երկրորդ հանդիպումը Վիեննայում անցկացնելը հայկական կողմի ցանկությունն է: Ինչպես հայտնի է, Ռուբեն Ռուբինյանի և թուրք բանագնաց Սերդար Քըլըչի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին, Ավստրիայի մայրաքաղաքում: Ընդ որում հետաքրքիր է, ինչպես նկատել էինք օրեր առաջ այդ տեղեկության հանրայնացման կապակցությամբ, դրա մասին հայտարարվեց Հայաստան Ավստրիայի արտգործնախարարի այցին զուգահեռ:

Մինչ այդ, Անկարան հայտարարել էր, որ չի տեսնում հանդիպումները երրորդ երկրի տարածքում անցկացնելու անհրաժեշտություն և դրանք պետք է լինեն Հայաստանում և Թուրքիայում: Երևանը փաստորեն չի համաձայնել դրան: Ընդ որում, Վիեննայում հանդիպման մասին հանրայնացումից հետո դիտարկեցինք, որ ըստ ամենայնի երկրորդ հանդիպումն էլ երրորդ երկրում անցկացնելու հանգամանքը գալիս է Երևանի դիրքորոշումից: Ինչու՞ է Հայաստանը նախընտրել «մնալ»  երրորդ երկրի տիրույթում, այդքան էլ պարզ չէ:

Հնարավոր է, որ Երևանը զգուշանում է գործընթացը բացարձակապես երկկողմ տիրույթ տեղափոխելուց և փորձում է առայժմ պահպանել այսպես ասած «եռաշերտ» կամ «եռաչափ» ռեժիմը, թեկուզ անուղղակի: Իհարկե ֆորմալ իմաստով խոսքը միայն հանդիպման անցկացման վայրի մասին է, սակայն կասկածից վեր է իհարկե, որ իրական դիվանագիտության ռեժիմում ընդունող կողմերը այդուհանդերձ նվազագույնը ունենում են տեխնիկական ներգրավվածություն, ինչը իհարկե իր հերթին կարող է պարունակել նաև որոշակի «ոչ տեխնիկական» էֆեկտ: Հայաստանն այդպիսով թերևս փորձում է ապահովել որոշակի հավասարակշռություն, այն իմաստով, որ անմիջականորեն Հայաստան-Թուրքիա տիրույթում քաղաքական ներուժն ու կշիռը օբյեկտիվորեն խիստ անհամաչափ է: Ինչպես նկատել էի դեռևս գործընթացի նախնական փուլում, Հայաստանի համար թերևս կարևոր է ներուժի այդ անհամաչափությունը փորձել «փոխհատուցել»  հարակից մեխանիզմներով: Ընդ որում, այդ տեսանկյունից ուշադրության է արժանի թերևս մեկ այլ գործոն, որը հայաստանյան քաղաքական օրակարգի սպառման շրջանակում որոշակիորեն աննտեսված է: Խոսքը Ճապոնիայի մասին է, որի դեսպանը նախօրեին այցելել էր կառավարություն և հանդիպում ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, քննարկելով երկկողմ գործակցություն և ներդրումային հեռանկարներ:

Ճապոնիան Հայաստանի հետ գործակցության առումով ակտիվ է վաղուց, եղել են բազմաթիվ ծրագրեր, որոնցով Ճապոնիայի կառավարությունն օժանդակություն է ցուցաբբերել Հայաստանի տարբեր ոլորտների, այդ թվում մարդասիրական տիրույթում: Միևնույն ժամանակ, Տոկիոն կարող է որոշակի կարևոր դերակատարում ստանձնել, կամ առնվազն հայկական քաղաքականության համար ֆունկցիոնալ որոշակի հետաքրքրություն ներկայացնել Թուրքիայի հետ իր հարաբերության բերումով: Իսկ թուրք-ճապոնական հարաբերությունը միջազգային կյանքում քիչ բարձրաձայնվող, սակայն լայն իմաստով բավականին սերտ պատմա-քաղաքական խորք ունեցող հարաբերություն է: Այդ իմաստով, Ճապոնիան Հայաստանի համար կարող է դիտվել որպես Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական կշռի և ներուժի այսպես ասած անհամաչափությունից բխող որոշակի ռիսկերի կառավարման գործընկերներից մեկը, ինչպես դիտարկվել է թերևս Ավստրիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում