Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Միութենական պետության փոխարեն. ինչն է Հայաստանի խնդիրը

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ի պատասխան լրագրողների հարցի նշել է, որ չի քննարկվում Հայաստանը «միութենական պետության» մաս դարձնելու հարց: Թեման նոր չէ և 44-օրյա պատերազմից հետո այն շրջանառվում է բավականին մեծ ակտիվոթյամբ, իսկ որոշակի փուլերում՝ մեծ ինտենսիվությամբ: Գործնականում սակայն, չկա որևէ վկայություն, որ Հայաստանի առաջ դրված է այդպիսի հարց ու Երևանը պետք է կայացնի որոշում՝ մոտ, թե հեռու: Միակ «ելակետն» այդ առումով Բելառուսն է, որի հետ միութենական պետության հարցը Ռուսաստանը քննարկում է բաց, բայց ամենևին ոչ այսօր կամ երեկ, այլ արդեն ավելի քան երկու տասնամյակ:

Սակայն այն, ինչ քննարկվում է Բելառուսի հետ, ինքնաբերաբար չի նշանակում քննարկում բոլոր այն երկրների հետ, որոնց հետ Ռուսաստանն ունի ինտեգրացիոն ընդհանուր հարթակներ և որոնց համարում է իր ազդեցության կամ պատասխանատվության գոտի: Առաջին պատճառը շատ պարզ է՝ այդ գոտին կամ հետխորհրդային տարածությունը, եթե սահմանենք այդ կերպ, այսօր խիստ բազմաբնույթ է և հնարավոր չէ դրա հանդեպ մոտենալ այսպես ասած միատարր տարբերակներով կամ մոդելներով: Իհարկե կարող է հնչել փաստարկ կամ հակափաստարկ, որ այդ գոտին բազմաբնույթ էր նաև մեկ դար առաջ, երբ այդուհանդերձ ստեղծվեց բոլշևիկյան միությունը: Ամբողջ հարցն այն է, որ գուցե հայկական հանրության համար է հարյուր տարի առաջ եղած աշխարհն ու աշխարհաքաղաքականությունը նույնը և այսօր, սակայն գործնականում տարբերությունները ահռելի են թե ուժերի հարաբերակցության, թե խաղացողների, թե տեխնոլոգիաների, թե քաղաքականության գործիքակազմի առումով:

Այսօր աշխարհը խիստ փոքրացած է, ըստ այդմ տարածություններն այսօր էապես կրճատված են, հետևաբար «ձեռքերն էլ երկարած»: Դա բոլորովին չի նշանակում, որ Ռուսաստանը կամ դրա նախագահ Պուտինը, նրա շրջապատը չունեն խորհրդային «կարոտաբաղձություն» և չեն վերականգնի միությունը առաջին իսկ հնարավորության դեպքում: Եվ անկասկած, դա չի նշանակում, որ Ռուսաստանի իշխանությունը չի փորձում առավելագույնս ամրապնդել իր դիրքերը հետխորհրդային գոտում: Սակայն, այդ ամենն էլ իր հերթին չի նշանակում «միութենական պետության» օրակարգի տարածում այդ գոտու ամբողջ երկարությամբ կամ կորագծով: Որովհետև առաջինը և ամենից լավ հենց ՌԴ իշխանությունը գիտե, որ չունի այդպիսի նպատակ սահմանելու և օրակարգ ձևավորելու հնարավորություն: Ռուսաստանն այդ հարցում ունի երկու առանցքային հակառակորդ՝ համեմատաբար փոքրերը չհաշված: Երկու առանցքային հակառակորդները ԱՄՆ ու Չինաստանն են: Միութենական պետության օրակարգի բացակայությունը Հայաստանի համար իհարկե հանգստանալու, թուլանալու և հաճույք ստանալու առիթ կամ պատճառ չէ: Դրա բացակայությունը ամենևին չի նշանակում աշխարհաքաղաքական ռիսկերի և այդ թվում առաջին հերթին ռուսական հավակնությունների բացակայություն, այդ հավակնություններից բխող ռուս-ամերիկյան, ռուս-թուրքական բարդ հարաբերությունների համատեքստում եղած ռիսկերի բացակայություն: Պարզապես, անհրաժեշտ է քաղաքական, դիվանագիտական միտքը կենտրոնացնել իրական մարտահրավերների վրա, չընկնելով մտացածին և ավելի շուտ դեկլարատիվ ելակետերով ձևավորված մարտահրավերի հետևից և չվատնելով ավելորդ միտք, էներգիա, ժամանակ:  Ավելին, Հայաստանն այդ իմաստով պետք է պատրաստ լինի թերևս այն հեռանկարին, երբ Ռուսաստանը ինքը կփորձի գտնել իր «դեմքը պահելով» ազդեցություն «օպտիմալացնելու» անհրաժեշտության հետ կապված լուծումներ: Որովհետև, երբ Ռուսաստանը փորձում է որևէ այդպիսի պարագայում նահանջել կամ զիջել «դեմք պահելով», սովորաբար դա արվում է հայ ժողովրդի դեմքի հաշվին, և որպես կանոն էլ նրանք, որոնք Ռուսաստանին պարտադրում են այդ նահանջը, ամենևին դեմ չեն լինում ՌԴ դեմք պահելու այդ մեխանիկային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում