Sunday, 19 07 2026
13:10
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
13:00
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս

Ոչ միայն մածունը․․․ Հայկական արտադրության որ ապրանքների վրա է խոչընդոտը Վրաստանով արտահանել ՌԴ

Հայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Խնդրին անդրադարձել էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։

Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել։ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման շուրջ՝ վրացի գործընկերների հետ:

Խնդրին լուծում տալու նպատակով՝ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։ Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի տարածքով՝ միայն Վրաստանի հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո։

Նախարարությունից նաև տեղեկացրին, որ համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։

«Արտահանողների միության» նախագահ Րաֆֆի Մխչյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ հայ արտադրողները թող մտածեին ժամանակին և իրենք էլ գրանցեին, այս իրավիճակը նաև հայ արտադրողների մեղքով է։

«Ոչ միայն մածունը, այլ նաև սապերավի խաղողի գինին՝ արտադրված Հայաստանում, չեն կարողանում արտահանել Ռուսաստան։ Բացի այդ, մեր քաղցր սուջուխը (չուրչխելա)-ն՝ նույնպես։ Վերջերս Ռուսաստան տանելիս բեռնատարները կանգնեցրել, չէին թողնում տանել ՌԴ»,-ասաց Մեխջյանը։

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը ստեղծված իրավիճակը բնորոշում է իբրև անգրագիտության դրսևորում․«Մենք ժամանակին չենք կարողացել ինչ-որ բան ճիշտ ձևով կազմակերպել, նրանք առաջ են անցել, և մենք խնդրի առաջ ենք կանգնում։ Բայց սա հայոց հարցը չէ, կարելի է ընդհանուր հայտարարի գալ, թող մերոնք էլ մածուն չգրենք, գրենք յոգուրտ։ Այդ նույն մածունը օգտագործում են թուրքերը, ամերիկացիները, եվրոպացիները, դա ոչ մեկի սեփականությունը չէ»,-հավելեց Մխչյանը։

Նրա խոսքով՝ Վրաստանը իրավունք չունի չթողնելու արտահանել Ռուսաստան․ «Այստեղ ինչ-որ անտրամաբանական բան եմ տեսնում, եթե այդ արտադրանքը մենք Վրաստան չենք մտցնում, այլ Ռուսաստան ենք արտահանում, իրենց ի՞նչ գործ՝ մենք յոգո՞ւրտ կգրենք, թե՞ մածուն։

Համենայն դեպս, կան կարգեր, որոնք պետք է պահպանենք, հայերը թող ավելի ճարպիկ գտնվեին և ավելի շուտ գրանցեին այն»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում