Հայաստանը Եվրասիական տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը ու առաջիկա գործընթացները խորն ուսումնասիրելու, ճշգրիտ գնահատելու, ախտորոշելու կարևոր խնդիր ունի: Ազգային ժողովի նիստում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Դիվանագիտական ջանքեր գործադրելուց զատ, անվտանգային համակարգը պետք է նախապատրաստել երկարատև դիմակայությունների շրջափուլի, իսկ դա ենթադրում է համակարգի վերականգնում, արդիականացում ու կանխատեսելի նոր սպառնալիքներին դիմակայության իմունիտետի ապահովում»,-նշեց նա:
Աբրահամյանի խոսքով՝ եթե ներկայիս իշխանությունը կարծում է, թե Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցությունների պատրաստակամությունը, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից հետ կանգնելը ու միակողմանի զիջումների գնալը բավարարելու է դրանց քաղաքական ախորժակը, ապա սխալվում են: