Ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Իրավիճակը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ քիչ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը է ներխուժել է Վարդենիսի Սոթքի հանքավայրի մոտ գտնվող դիրքեր։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Սոթքի հանքավայր, որտեղից ևս հաստատեցին, որ իրավիճակը հանգիստ է, միջադեպ չի եղել, իսկ հանքավայրը շարունակում է իր բնականոն աշխատանքը: