Օգոստոսի 19-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի կրթության և բարձրագույն կրթության նախարար Հասան Դիաբի հետ:
Դեսպան Քոչարյանը նորանշանակ նախարարին է փոխանցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ջերմ ողջույններն ու շնորհավորական նամակը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթական համատեղ ծրագրերի իրականացման, կրթաթոշակների տրամադրման, դասախոսների և ուսանողների փոխանակման, փոխադարձ աջակցության ցուցաբերման հնարավորություններին առնչվող խնդիրներ:
Կարևորվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների և իրավական դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: