Monday, 13 05 2024
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Մայր Աթոռի համար Ծառուկյանի առաջարկը նախադեպային է. «Մեր եկեղեցու ավանդույթի մեջ չկա արձանապաշտության երևույթ»

Ինչպես գիտենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել: Հայտնի է, որ  արձանը պետք է լինի Հիսուսի ապրած տարիների չափ՝ խորհրդանշական  33 մետր բարձրությամբ: Արձանի կառուցման գաղափարը ԲՀԿ նախագահը հիմնավորում է նրանով,  որ մեր հայրենիքն ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը, լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատով է հաղթահարել բոլոր դժվարությունները:

Տարածված լուրերի համաձայն՝ Ծառուկյանի արձանի կառուցումը նախատեսում է իր սեփականություն հանդիսացող տարածքում։ Նշենք,սակայն, որ նախկին պատգամավորը  չի հստակեցրել, թե արձանի տեղադրման համար Հայաստան աշխարհի կոնկրետ որ  բարձունքը նկատի ունի։ Ամեն դեպքում, եթե տարածքը մասնավոր սեփականություն չլինի, ապա արձանի տեղադրման որոշումը նախ և առաջ պետք է հաստատի տվյալ համայնքի ավագանին:

Հիսուս Քրիստոսի բարձրաբերձ արձան կառուցելու գաղափարը հանրության շրջանում արժանացավ իրարամերժ գնահատականների և վերաբերմունքի։ Հանրության զգալի  մասն այն կարծիքին է, որ այդ գումարները կարելի էր ուղղել  դպրոցների, մանկապարտեզների կառուցման կամ վերանորոգման, բանակաշինությանը, վիրավոր զինծառայողներին, զոհվածների ընտանիքներին կամ սոցիալապես անապահով ընտանիքներին, իսկ եթե քաղաքական գործչի համար  նախընտրելի է հոգևոր կառույցի շինությունը, լավ կլինի՝ այդ միջոցները  ուղղի կիսաքանդ եկեղեցիների վերանորոգմանը կամ տեսարժան վայրերի տուրիստական գրավչությունը բարձրացնելու մեջ ներդնի։  Հանրության մի փոքր մասն էլ կարծում է, որ արձանը կարող է շատ տուրիստներ բերել Հայաստան և  մեծ եկամուտների աղբյուր դառնալ, ինչպես աշխարհի մյուս հայտնի Աստվածորդու արձանները։

Հայ Առաքելական եկեղեցին դեռևս պաշտոնական դիրքորոշում չի հայտնել, սակայն  արդեն իսկ որոշ հոգևորականներ իրենց խոսքում նշել են, որ չեն ողջունում, քանի որ արձանաշինությունը  բնորոշ չէ  Հայ Առաքելական եկեղեցուն։

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։Սրբազանը թեմայի վերաբերյալ  մեկնաբանություն չցանկացավ տալ, միայն  հաղորդեց, որ Հայ Առաքելական Եկեղեցին տեղյակ է իրողությունից,  քննարկումններից հետո որոշում կկայացնի և  օրերս  պաշտոնական դիրքորոշումը  կարտահայտի։ Նա նաև  հավելեց, որ սա նախադեպային է, դեռ երբևէ  նման հարցով դիմում չէր եղել: «Ընդհանրապես արձանաշինությունը ավելի շատ Կաթոլիկ Եկեղեցուն է բնորոշ, իսկ  Հայ եկեղեցու ավանդույթի և մշակույթի մեջ  քանդակներ սովորաբար  չեն լինում, եկեղեցիներում կարող են լինել հարթաքանդակներ կամ սրբապատկերներ»,- ասում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին օրերս պատրաստվում է նաև դիրքորոշում հայտնել Երևանում դիակիզարան  կառուցելու  մասին։

Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հայ եկեղեղեցու համար գաղափարը ոչ թե վատն է ու մերժելի, այլ պարզապես մեր եկեղեցու ավանդույթի մեջ չկա արձանապաշտության երևույթ։ «Միայն կաթոլիկ ուղղվածության եկեղեցիներում կտեսնեք արձանիկներ,իսկ մեր եկեղեցում՝ միայն սրպատկերներ ու խաչքարեր»։ Թյուրըմբռնում չլինելու համար սրբազանը  շեշտեց, որ խնդիրը Կաթոլիկ և Հայ եկեղեցու ավանդույթների   լավ  ու վատ, գերադասելի ու ստորադասելի  լինելու մեջ չէ, այլ ավանդույթների տարբերության։ «Այն,ինչ ճիշտ է Կաթոլիկ եկեղեցու համար, պարտադիր չէ, որ ճիշտ համարվի մեզ համար, սակայն մենք չենք ասում՝դա  սխալ է»,-ընդգծում է Աջապահյանը։

Սրբազանի համոզմամբ՝ այսպիսի խնդիր է առաջացել, որովհետև հայտնի քաղաքական գործիչը  մինչև այդ արձան կառուցելու մտադրության մասին  հայտարարություն ու մրցույթ  տարածելը՝ հարկ չի համարել եկեղեցուն դիմել, լսել կարծիքներ ու խորհուրդներ, որ հետո տհաճ իրավիճակ  չստեղծվեր։ « Նույնն էլ դիակիզարան սարքելու  գաղափարին է վերաբերվում, կարելի էր չէ նախօրոք քննարկել հայ եկեղեցու հետ։ Հիմա, եթե եկեղեցին հակառակ որոշում կայացնի, սկսվելու են անտեղի խոսակցություններ, մեղադրանքներ»,-ընդգծեց սրբազանը։

Մենք հետաքրքրվեցին,թե ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին դեմ դիակիզարան սարքելուն, Աջապահյանն  ի պատասխան ասաց, որ ընդհանրապես հայ եկեղեցին այս պահին  դիակիզման երևույթը չի ընդունում։ Պատճառը դավանած  սկզբունքի մեջ է․«Մեր եկեղեցին  այս հարցում առաջնորդվում է  Աստվածաշնչյան ՝« Հող էիր, հող պիտի դառնաս»  գաղափարախոսությամբ»,-պարզաբանում է Աջապահյանը։ Սակայն,սրբազանի խոսքով, դեռևս վերջնական հստակ որոշում չկա, ընթանում են  քննարկումներ։ Եկեղեցին դիտարկում է դիակիզման անհրաժեշտության առաջացման հիմքերը, հատկապես, որ Երևանում  գոյություն ունի  գերեզմանային տարածքների սղություն։ Ըստ այդմ՝ սրբազանի խոսքով՝ եկեղեցին իր եզրահանգումը կանի՝ հաշվի  առնելով բոլոր հարցերն ու խնդիրները։

Հարցին՝ինչպես է վերաբերում հակասական կերպար ունեցող, խնդրահարույց ճանապարհով հարստացած գործիչների կողմից  պարտադիր եկեղեցի կառուցելու ձգտմանը, եթե միևնույն ժամանակ ունենք կիսաքանդ և նորոգման կարիք ունեցող եկեղեցիներ, ի պատասխան սրբազանն ասաց, որ միանշանակ  ողջունում  է  եկեղեցաշինությունը, մարդկանց համար հաղորդության սրբատեղիներ կառուցելը։ Դրան  զուգահեռ  խոնարհված, կիսաքանդ եկեղեցիների վերանորոգումն Աջապահյան նույպես շատ կարևորում է ,սակայն կարծում է,որ չենք կարող առանց հազարավոր մարդկանց իր հարկի տակ հավաքող  եկեղեցի մնալ,մինչև այդ եկեղեցիների,վանքերի,վերականգնումը։ Անրադառնալով՝եկեղեցիներ կառուցող մեծահարուստների հակասականությանը՝ սրբազանն ասաց.« Իսկ ո՞վ է ասել,որ միջնադարում եկեղեցիների կառուցման հովանավորյալները միանշանակ դրական, գովելի կերպարներ են եղել, բայց այսօր հիանում ենք չէ՞  նրանց շնորհիվ  կառուցված  մեկը մեկից հոյակերտ շինություններով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում