Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը Սիրիայի նախագահին կոչ է արել հրաժարական տալ: Նա, մասնավորապես, քննադատել է Ասադի գործողությունները՝ դրանք որակելով «հանցագործություն սեփական ժողովրդի հանդեպ»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին` հղում անելով եգիպտական «Ալ-Գումհուրիա» թերթին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական էր տվել այս տարի փետրվարի 11-ին՝ երկրում ծավալված զանգվածային ելույթների արդյունքում: Ներկայումս նրան մեղադրում են կոռուպցիայի և ցուցարարների վրա կրակ բացելու հրաման տալու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում Մուբարաքին մահապատիժ է սպառնում:












































