Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հաստատել է մի քանի հազար լրացուցիչ զինվորականների՝ Եվրոպա ուղարկելը: Նրանց տեղակայումը Եվրոպայում կիրականացվի առաջիկա օրերին: Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների վրա, սակայն չբացահայտելով նրանց ինքնությունը:
Հեռուստաընկերության տեղեկությամբ, մոտ երկու հազար լրացուցիչ ամերիկացի զինծառայողներ տեղակայվելու են Լեհաստանի տարածքում, ևս մի քանի հազարը՝ ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան ճակատում, այդ թվում և Ռումինիայում: