«Հայկական ժամանակ» oրաթերթը գրում է, որ օգոստոսի 15-ին իր տան ձեղնահարկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, ոստիկանության աշխատակից 25-ամյա Դավիթ Ավետիսյանը։ Նա աշխատել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությունում։
«Սա վերջին մեկ շաբաթում իրավապահ մարմինների աշխատակցի ինքնասպանության երրորդ դեպքն է։ Օգոստոսի 16-ին իր մոր շիրիմի մոտ ատրճանակով ինքնասպան էր եղել 37-ամյա դատախազ Արամ Գրիգորյանը։ Օգոստոսի 18-ին «Բուսաբանական այգում» հայտնաբերվեց ոստիկանության աշխատակից Տոնիկ Հարությունյանի դիակը:
Ըստ նախնական վարկածի՝ նա մեծ քանակությամբ դեղահաբեր ընդունելով, ինքնասպանություն է գործել»,- գրում է թերթը։