Հանրապետության տարածքն առաջիկա երեք օրերին գտնվելու է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ակտիվություն կցուցաբերի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին:
Այսպիսով, նշված ժամանակահատվածում հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մետր վայրկյանում, առանձին վայրերում նույնիսկ կտեղա կարկուտ:
Սևանա լճում հանգստանալու ցանկություն ունեցողներին հայտնում ենք, որ եղանակային պայմանները անբարենպաստ են, օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին +18…+20 fC է, սպասվում է ամպամածություն, օրվա երկրորդ կեսից անձրև և ամպրոպ:
Երևանի առանձին վայրերում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում մինչև 20 մետր վայրկյանում:







































