Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Արցախի ղեկավարությանը կներկայացվի Արցախը «փրկելու ծրագիր»․ ի՞նչ նպատակներ ունի նորաստեղծ շարժումը

Արցախում ձևավորվել է «Արցախի փրկության» շարժում: Հիմնադիր համաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում և դրան մասնակցում էին Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Արցախի Հանրապետությանը պարտադրված մարտահրավերները հաղթահարելու համար վերջին ամիսներին Արցախի ճակատագրով մտահոգ «Հայրենիքի ձայն», «Արցախի կանչ» և «Արցախի ազգային շարժում» նախաձեռնող խմբերին են միացել «Հայ ընտանիք», «Երկխոսության կամուրջ», «Ռազմաճակատային լրագրողների լիգա» ՀԿ-ները, և մի քանի այլ խմբեր։

Շարժման նպատակներն ու խնդիրները բաղկացած են մի քանի կետից․

ա) Համախմբել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի՝ Արցախով մտահոգ և համախոհ մարդկանց, ստեղծել պայքարի արդյունավետ միջոցներ։

բ) Հայաստանի Հանրապետության հետ Արցախի հանրապետության վերամիավորման ապահովում։

գ)Նպաստել ազգային-պետական անվտանգության համակարգերի ստեղծմանը և Արցախի բանակի արդիականացմանը։ Ռազմական անվանգության և պատական սահմանների ամրապնդում, ԶՈՒ հզորոցում, ռազմակրթություն և ռազմագիտություն, ռազմական արդյունաբերություն։

դ) Վերականգնել ժողովրդի բարոյահոգեբանական, փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտ՝ առաջնորդվելով արդարության սկզբունքով։

ե) Նպաստել հավատի և հոգևորի դերի բարձրացմանը՝ ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված գործառույթները իրագործելու համար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շարժման մաս կազմող «Հայրենիքի ձայն» ՀԿ ներկայացուցիչ Վալերի Խաչատրյանը նշեց, որ իրենք այս պահին հանդիպումներ են ունենում Ազգային ժողովի խմբակցությունների հետ, փորձում են գտնել համագործակցության ընդհանուր եզրեր ու իրենց առաջադրած խնդիրների լուծումներ․«Առայժմ որոնումների մեջ ենք՝ ինչպե՞ս անել, որ լուծումները գտնվեն։ Քննարկում ենք մեր ծրագրերը և խնդիր ենք դնում՝ կյանքի կոչել մեր ծրագրերը։ Այստեղ իշխանություն, ոչ իշխանություն՝ մեզ համար նշանակություն չունի։ Մեր շարժման մեջ տարբեր բնագավառների, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են։ Աշխատում ենք համատեղ ուժերով»,-ներկայացրեց նա։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ շարժումն առայժմ քաղաքական ուղղվածություն չունի․«Բայց իհարկե վերջում կարող է վերածվել քաղաքականի, որովհետև եթե դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով զբաղվում։ Բայց առայժմ մեր խնդիրը դա չէ, ընդամենը ուզում ենք լուծումներ գտնել։ Կլինի այդ լուծումը՝ մեծ ուրախությամբ կաշխատենք, չի լինի՝ այդ ժամանակ կմտածենք ինչ անել»։

Խոսելով Արցախում սպասվելիք հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին, Խաչատրյանը նշեց․«Կա այսպիսի մի արտահայտություն՝ նայած դանակն ում ձեռքն է։ Դանակով կարող ես հաց էլ կտրել, մարդ էլ սպանել։ Խնդիրը հենց դա է՝ ինչպես է օգտագործվում դանակը՝ որպես հաց կտրելու գործի՞ք, թե՞ որպես մարդ սպանելու գործիք»։

«Արցախի փրկության» շարժմանը միացել է նաև «Արցախի կանչ» նախաձեռնությունը, որի ղեկավար Միքայել  Գասպարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ ծրագրային դրույթների մշակման փուլում են, այն ավարտելուց հետո կներկայացնեն իշխանություններին․«Առայժմ նախաձեռնող խումբը սկզբնական աշխատանքներ է տանում, համախմբման պրոցեսն է ընթանում»։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ «Արցախի փրկության» շարժումը բաց է, դրան կարող են անդամագրվել հասարակական կազմակերպություններ, մտավորականներ․ «Մենք բոլորին ընդունում ենք, բաց ենք համագործակցության համար»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում