Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Նժդեհի «հաշվին» Ալիևին արված «նվերը»

Բաքվի ղեկավար Ալիևը «որսացել» է Գարեգին Նժդեհի «հիտլերականության» թեման, որ արդեն մի քանի օր է հրապարակ է նետել ռուսական հայտնի «Ռեգնում» գործակալությունը: Իսկ այդ թեմայի հերթական բռնկման առիթ է եղել Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ցուցադրությունը: ՌՀՄ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրություն է կազմակերպել Մոսկվայում, հայկական բանակի օրվա կապակցությամբ: Այդ ցուցադրության մասին «Ռեգնումը» տարածել է տեղեկություն, թե ոստիկանությունը արգելել է, քանի որ դա «ֆաշիզմի քարոզ» է: Այդ տեղեկությունը տարածվեց նաև ադրբեջանական քարոզչամիջոցներով: Հետո Ռուսաստանի հայերի միությունը, նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայտարարեցին, որ ցուցադրությունը եղել է, ոստիկանությունը չի արգելել և պետք չէ տարածել ապատեղեկատվություն: Սակայն, հետո շրջանառվեց տեղեկություն, թե արգելք չի եղել, սակայն ցուցադրությունը ընդհատվել է, իբրև թե շենքում ռումբի առկայության մասին ահազանգի հիման վրա: Այդպիսով, ակնառու է, որ ստեղծվում է բավականին խառը պատմություն, որի միջից «դուրս է գալիս» և այսպես ասած «նստվածքի» կարգավիճակում մնում է Նժդեհի հասցեին հայտնի մեղադրանքների թեման, որ առաջին անգամ ծագեց մոտ 5 տարի առաջ՝ Երևանում արժանի տեղադրման առիթով ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի հայտնի մեկնաբանությունից ի վեր այդ թեման պարբերաբար հայտնվում է ռուսական և ադրբեջանական պրոպագանդայի տարբեր հարթակներում, իսկ Ալիևն այն 2019 թվականին օգտագործել է նաև ԱՊՀ Վեհաժողովում, ստանալով պատասխանը Նիկոլ Փաշինյանից: Սակայն, թեման շարունակում են պարբերաբար ծամել, ինչի հերթական դրսևորման առիթն էլ Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումն է: Ծամելու գործընթացը սկսում է «Ռեգնումը», որի «փոխանցումը» կամ «նվերը» անմիջապես ընդունում է Ադրբեջանը, և արդեն մինչև անգամ Ալիևի մակարդակով, որը հայտարարում է «հայկական ֆաշիզմի» մասին: Այս ֆոնին իհարկե հետաքրքիր է այդ լրատվամիջոցների հետ հայկական որոշ շրջանակների գործակցությունը, այդ թվում պաշտոնապես նժդեհական գաղափարախոսության կրող շրջանակների հետ սերտ գործակցող տարբեր գործիչների: Ընդ որում, այդ գործակցությունը ոչ թե ի պաշտպանություն Նժդեհի է, այլ ի փնովում Հայաստանի: Եվ սա հարց է առաջացնում, թե ինչպիսի ռեգիոնալ ի՞նչ ուժերի քաղաքական «հաբ» են այդ ռուսական լրատվամիջոցները: Ադրբեջանի հետ քարոզչական առումով գրեթե բացարձակ սինքրոնությամբ աշխատող այդ քարոզչահարթակներում բավականին հաճախակի են հայտնվում Հայաստանի նախկին խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ, որոնք տարաբնույթ թեմաներով փորձում են սևացնել հետհեղափոխական Հայաստանը:

Վերադառնալով աղմուկ հանած իրադրությանը, թերևս կարիք կա անդրադառնալ այդ ամենի առիթը տված Ռուսաստանի հայերի միությանը, որի նախագահ Արա Աբրահամյանը հաճախ է ներկայանում Ռուսաստանի իշխանության հետ իր առանձնահատուկ կապերով և առաջնորդվում է «Պուտինը միշտ ճիշտ է» սկզբունքով: Այդ առանձնահատուկ դերի համատեքստում առնվազն տարօրինակ է, որ Աբրահամյանի գլխավորած կառույցը կազմակերպում է մի միջոցառում,  որի չափազանց նուրբ քաղաքական համատեքստ ունեցող «նախապատմությանը»  չէր կարող չլինել ծանոթ: Հետևաբար, այդ կազմակերպությունը չէր կարող պատկերացնել քարոզչա-քաղաքական ռիսկերը, որ առկա էին այդ միջոցառման նախաձեռնությամբ: Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչու՞ չէին ձեռնարկվել համարժեք քայլեր, որպեսզի միջոցառումը չվերածվեր ռուս-ադրբեջանական շրջանակների հակահայ պրոպագանդայի և հայ-ռուսական հարաբերության համատեքստում քաղաքական ծուղակ հյուսելու հերթական առիթի: Հարց է առաջանում, ինչո՞ւ տալ այդպիսի առիթ, ինչո՞ւ տալ այդ սկանդալի առիթը, եթե նախապես չեն ձեռնարկվում քայլեր աղմուկից ապահովագրվելու և «շահագրգիռներին» «գիծ ու փայ մտնելու» հնարավորություն չտալու համար: Թե՞ «փայատերերի» շրջանակը շատ ավելի լայն է, քան կարող ենք պատկերացնել: Իհարկե իր հերթին առանձին հարց է այն, որ այդօրինակ իրավիճակներում չափազանց լուռ են նաև հայաստանյան այն շրջանակները, որոնք իրենց ներքաղաքական դիվիդենտների համար պատրաստ են երդվել Նժդեհի անունով, սակայն լռության «ուխտ» են անում, երբ գալիս է Նժդեհի անունը ռուսական պրոպագանդայի նենգափոխումներից և ոտնձգություններից պաշտպանելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում