Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԾԿՀ կարգավորումը միտված է Հայաստանում ՀԷԿ-ի շուկա ձևավորելուն. Ինչպես է սահմանվելու հոսանքի սակագինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  (ՀԾԿՀ) հայտնել է, որ այլևս սակագին չի սահմանի այն փոքր ՀԷԿ-երի համար, որոնց արտադրած էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքային ժամկետը կավարտվի, ինչպես նաև 15տարվա  ժամկետի ավարտից հետո պետությունը չի երաշխավորի փոքր ՀԷԿ-երից և վերականգնվող էներգետիկայի մյուս կայաններից՝ հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի  էլեկտրաէներգիայի պարտադիր գնումն ընդհանրապես՝ նրանց դնելով ազատ մրցակցային գործունեության պայմանների մեջ:

«Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե  այս կարգավորումները ինչ չափով են նպաստում ՓՀԷԿ-ի շուկայի ձևավորմանը  ի՞նչ մրցակցային պայմաններ գոյություն  ունեն:

Փոքր ՀԷԿ-երի միության  նախագահ Նաիրա Նահապետյանն ասում է, որ վերջին տարիներին կատարվող այսպիսի կարգավորումները  միտված են Հայաստանում  ՀԷԿ-ի շուկա ձևավորելուն, ընդհանրապես  էներգետիկ համակարգի գործունեությունը  մրցակցային և շուկայական դարձնելուն, ինչպես որ ընդունված է ամբողջ աշխարհում: «Այս որոշումը ենթադրում  է, որ այն կայանները, որոնք ունեն 15 տարվա ժամկետով պարտադիր գնման պետական երաշխավորում, դուրս են գալու դրանից և մտնեն ազատ մրցակցային հարաբերությունների մեջ, իսկ մնացածը կմնան պետական երաշխավորման  ժամկետի մեջ»,-պարզաբանեց փորձագետը։

Նա նշում է, որ այսօր 200 ՓՀԷԿ-ից 30-նն արդեն  դուրս են եկել շուկա: Այս փոփոխության արդյունքում, նրա խոսքով, սպառողները, արտադրողները, որոնք սնվում էին էլցանցերից,  կկարողանան  տարբեր, փոխադարձաբար ընդունելի սակագներով  պայմանավորվածություններ ձեռք բերել:  Ըստ նրա, սակայն, գործընթացը, ինչպես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ) հայտնել են այլևս սակագին չսահմանելու մասին,  չի նշանակում, որ գործում են անկախ, չնորմավորված  հաշվարկային սակագներ:  «Ո´չ, իրականում սահմանված է սակագների նվազագույն և առավելագույն  շեմեր, ամենացածրը՝15.90 դրամն է, որի սահմաններից դուրս գալ բարձր կամ  ցածր գին չի կարող գործել: Այս գործընթացի անխաթար իրականացման համար ստեղծվել են իրավասու մարմնի կողմից հատուկ լիցենզավորված կազմակերպություններ, որոնց միջոցով գործարանները կարողանում են հոսանքի առքուվաճառքը կազմակերպել»,-բացատրում է Նահապետյանը:

Շուկայի գաղափարը նրա դիտարկմամբ, այն է. որ ցանցերը  դառնան որպես էներգիայի փոխադրամիջոց, այսինքն՝ ՀԷԿ-ը էներգիան տալու են սփռեյդ  միջնորդ կազմակերպություններին, որոնք էլ վաճառելու են գործարաններին, արտադրողներին. «Օրինակի համար ենթադրենք՝ ես 16.9 դրամ սակագնով էի վաճառում, ապա այն վերանում է փետրվարից՝ինքնաբերաբար դառնալով  15.9դրամ: Հետևաբար չտուժելու համար ես   միջնորդ կազմակերպությանը հայտնում եմ, որ այդ սակագինը ինձ ձեռնտու չէ, ես գոնե 1 դրամով բարձր սակագնով եմ համաձայն, նա գտնում է տնտեսվարողին, ով պատրաստ է ավել վճարել, կնքվում է պայմանագիր, իսկ եթե օրինակ՝ ես չեմ բավարարում սպառողի պահանջները, իր ուզած քանակով հոսանք չեմ կարողանում մատակարարել, ապա լիցենզավորված կազմակերպությունը դիմում է նաև այլ ՀԷԿ-ի և նրանց հետ էլ է պայմանագիր կնքում»:

Հարցին, թե  այսօր ի՞նչ չափով են ՓՀԷԿ-ը պահպանում բնապահպանական կանոնները և ինչու են հաճախակի բողոքներ հնչում բնապահպանների կողմից, փոքր ՀԷԿ-երի միության     նախագահն ասաց, որ,ցավոք, շատ հիդրոկայաններ այսօր չեն ապահովում   բնապահպանական կանոնները, խախտում են իսկապես սանիտարական անհրաժեշտ պահանջները, ինչը հղի է էկոլոգիական վտանգներով: Նա ասում է, որ հիմնականում  չեն պահպանվում գետերից  թողքի նորմերը: «Օրինակ, եթե անհրաժեշտ է, որ ենթադրենք 500լ ջուր պարտադիր պահպանվի  գետում, ապա իր շահերից ելնելով  500լ-ից ավել  քանակով վերցնելու պարագայում՝  կարող է առաջանալ բացասական ռիսկ գետի միկրոֆլորայի, կենդանական աշխարհի  վնասկար փոփոխության»,-ասում  է նա:

Մյուս կողմից, սակայն, նա պնդում է, որ սխալ է հիմնավորումը, որ ՀԷԿ-ը կարող են չորացնել գետերը կամ պատճառ դառնալ: «ՓՀԷԿ-երը գետի ջրի քանակի փոփոխություն երբեք չեն կարող կատարել. ինչքան վերցնում ենք գետից, հետո էլ վերադարձնում ենք: Պարզապես  պետք  է  հաշվի առնենք՝ եթե ջրի ծավալը երկու կուբ է, մենք չենք կարող 1,5-ից ավել վերցնել, որպեսզի հանկարծ բնապահպանական վնաս չհասցնենք»,-ասում է նա:

Ինչո՞ւ  է հաճախակի խոսվում փոքր ՀԷԿ-ի անարդյունավետության մասին՝ նկատի ունենալով մեզանում ջրային  ոչ հարուստ պաշարները հարցին ի պատասխան՝ տիկին Հայրապետյանն ասաց,որ համակարծիք չէ անարդյունավետության պնդման հետ,ուղղակի ճիշտ, ռացիոնալ  հաշվարկներով  պիտի կառուցվեն  դրանք: Բայց մյուս կողմից՝  համաձայն է՝ ջրային պաշարներով հարուստ չենք, իսկ ՀԷԿ-ը  գոյատևում են բնության պարգևած ջրի շնորհիվ, ջրի քանակից է կախված ՀԷԿ-երի հզորությունն ու հակառակը՝ անարդյունավետությունը: Բնականաբար ջրի սակավության դեպքում  երբեմն առաջանում է արդյունավետության սղություն և սննկացման խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում