Սիրիայի Դերաա քաղաքում այսօր զինվորականների կողմից ևս 8 մարդ է սպանվել: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն` հավելելով, որ սպանությունները շարունակվել են՝ չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ը հայտարարել էր Սիրիայում տեղի ունեցած դեպքերը միջազգային քրեական դատարանում քննելու մտադրության մասին:
Reuters-ը տեղեկացնում է, որ 6 մարդ էլ սպանվել է Ինխիլ գյուղում:











































