Պակիստանում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի: Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հայբեր շրջանի մզկիթներից մեկում՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, պայթյունի ժամանակ մզկիթում եղել է շուրջ 300 մուսուլման։ Մզկիթի շենքը գրեթե ամբողջությամբ փլվել է։
Դեռ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: