Ռուսաստանի խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների: Այդ մասին, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Նշվում Է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար ակցիայի շրջանակներում նվերներ են հանձնել երեխաներին:
«Այսօր հումանիտար ակցիա Է անցկացվել Մարդակետի շրջանի Կոճողոտ գյուղում: 54 երեխաներ ստացել են նվերներ եւ 40 կիլոգրամ կոնֆետ»,-գերատեսչությունը մեջբերում Է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինի խոսքը, որն ասել Է, թե պլանավորվում Է հումանիտար ակցիա անցկացնել նաեւ Մարդակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում: Նշվում Է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում բարեգործների հետ միասին 30-ից ավելի հումանիտար ակցիաներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի առանձին շրջանների ու քաղաքների կարիքավոր բնակիչների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: