Tuesday, 14 05 2024
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին

Մոսկվան ճնշումներ է գործադրելու, որ Երևանի ու Բաքվի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, որպեսզի Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիեննայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը կողմ է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկին առանց որևէ նախապայմանի։

Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարևոր տարր.«Բաքուն կողմ է, որ այդ գործընթացը սկսվի առանց ժամանակ կորցնելու»,-ասել է նա։

Բայրամովը նաև ասել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում:

Հունվարի 19-ին, հիշեցնենք,  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանային իրավիճակի դեէսկալացիային ուղղված առաջարկների փաթեթ է փոխանցել Ռուսաստանին, ինչպես նաև ՌԴ միջնորդությամբ՝ Ադրբեջանին։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու հարցում:  ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ընդգծել է, որ Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է․ «Նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում»: Այս պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում: Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»,-ընդգծել է Հունանյանը։

Թեպետ պաշտոնական հայտարարություններից  տեսանելի է, որ  Հայաստանն ու Ադրբեջանը կողմ են առանց նախապայմանների սահմանազատում ու սահմանագծում իրականացնել, այդ գործընթացի համար կան մի շարք խոչընդոտներ․«Նախ սովորաբար սահմանագծման ու սահմանազատման համար  երկրների միջև պետք է լինեն դիվանագիտական հարաբերություններ, մինչդեռ ինչպես  գիտեք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Մեկ էլ խոչընդոտ կարող է լինել այն, որ կողմերը միգուցե խոսքերով համաձայնվեն գնալ այդ գործընթացին, բայց  տակտիկական նկատառումներից ելնելով անընդհատ ձգձգեն պրոցեսը՝  նայած թե ով ինչ խնդիր է լուծում։ Իրականում խոչընդոտները բազմաթիվ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի  խոսքերով՝ Ադրբեջանը սահմանազատման ու սահմանանշման գործընթացը փորձում է կապել խաղաղության գործընթացի  հետ․«Ըստ այդմ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է կնքվի հաշտության պայմանագիր, նաև Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին օրերս խոսեց Ադրբեջանի նախագահն՝ ասելով, որ Հայաստանն իրենց այդ առաջարկությանը չի պատասխանել։  Այնպես որ ակնհայտ է, որ Ադրբեջանը ներկայացնելու է այլ հավելյալ պահանջներ։ Իրականում խնդիրները մեկը կամ երկուսը չեն, կարող են լինել շատ խոչընդոտներ»։

Միևնույն ժամանակ Արմեն Վարդանյանը գտնում է, որ Ռուսաստանը կողմ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթաց իրականացվի․«Պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն իր ճեպազրույցում անընդհատ խոսում է այդ մասին։ Վերջերս էլ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ իրենք հանդես են գալիս շուտափույթ  սահմանազատման ու սահմանագծման օգտին։ Այնպես որ երկու կողմի վրա էլ ճնշումներ կլինեն։ Ռուսաստանը կողմերին նաև ճնշելու է, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, որից հետո իմ խորին համոզմամբ  շրջանառության մեջէ  դրվելու Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցելու  խոսակցությունը։Այն ժամանակ արդեն, ըստ ռուսական մտահղացման, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են լինել մեկ ընդհանուր կառույցի մեջ, մինչդեռ այդ հարաբերությունների բացակայության պայմաններում՝ դա չէր կարող լինել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում