Նախօրեին շնաձկան հարձակման արդյունքում տուժած 16-ամյա պատանու ոտքի մեջ հայտնաբերել են կենդանու ատամները:
Վլադիվոստոկում բժիշկները 6 ժամվա ընթացքում հավաքել են երեխայի մարմնում հայտնաբերված՝ շնաձկան ատամների մնացորդները: Այս մասին հայտնում է lifenews.ru կայքը:
Դա թույլ կտա պարզել, թե ինչ տեսակի շնաձուկ է հայտնվել Պրիմորյեի ափերի մոտ:











































