Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Տիգրան Սարգսյանը խոչընդոտում է հելիոֆիկացիայի զարգացմանը

«Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, խոչընդոտում է երկրում հելիոֆիկացիայի զարգացմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հելիոֆիկացիայի ծրագրերի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:

Նա տեղեկացրեց, որ այլընտրանքային էներգիայի հարցերով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ՝ Սպիտակում հելիոսարքաշինական (արեգակնային էներգիայով աշխատող սարքերի) գործարան հիմնելու ծրագիր են մշակել, դիմել են Միխայիլ Գորբաչովի հիմնադրած «Կանաչ խաչ» կազմակերպությանը և ստացել աջակցության համաձայնությունը. «Մենք ֆինանսական խնդիրներ չունենք, բայց կառավարությունը գործարան հիմնելու համար վարչական խոչընդոտներ է ստեղծում, փաստաթղթային ձևակերպումները ձգձգում են»:

Վ.Համազասպյանի խոսքով գործարանի համար պահանջվում է 8 մլն դոլար, շինությունը կա, հարկավոր են միայն սարքավորումներ: Գործարանը կկարողանա օրական արտադրել 1000 միավոր սարքավորում: Դրանք առավել նպատակահարմար է կիրառել գյուղական վայրերում: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչ կարժենան այդ սարքավորումները, Վ.Համազասպյանը պատասխանեց, որ 1 կՎտ հզորության սարքավորումը կարժենա 80-120 դոլար, ինչը միջազգային գներից 1 կարգով (մոտ 10 անգամ) ավելի էժան է, իսկ Հայաստանում միջին գյուղացիական տնտեսությունն օգտագործում է մոտ 32 կՎտ հզորություն:

«Այլընտրանքային էներգետիկայի համաշխարհային շուկան գնահատվում է շուրջ 40 մլրդ դոլար: Հայաստանի գերխնդիրն է դրանում գոնե մի փոքր մաս զբաղեցնել: Մեր իշխանությունը շատ վատ է վերաբերվում այս խնդրին և մենք չենք կարողանում ծավալվել»,- ասաց Վ.Համազասպյանը՝ հավելելով, որ ԱԺ են ներկայացրել հելիոֆիկացիայի ծրագիր, որը սակայն չի քննարկվել, իսկ ՀՀ անվտանգության խորհուրդը էներգետիկ ռազմավարության մեջ այլընտրանքային էներգետիկայի վերաբերյալ ոչ մի բառ չի ներառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում