
Հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնելու է Ուկրաինա և այցի շրջանակներում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպում է նախատեսվում:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հունվարի 14-ին տեղի կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, ով աշխատանքային այցով կլինի մեր երկրում»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ։