Saturday, 27 04 2024
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Ամասիայում ավագանու 2/3 չի ձևավորվել, հետևաբար մանդատները չպետք է բաշխվեին. ՔՊ-ն դիմել է դատարան

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում ավագանիներ չեն ձևավորված, ավելին՝ Վեդիում տեղի են ունենալու նոր ընտրություններ, քանի որ ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունների անագանու անդամներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Ամասիայում ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած ՔՊ կուսակցության ավագանու անդամները նույնպես ինքնաբացարկ են հայտնել, այստեղ նույնպես, ըստ ամենայնի, տեղի կունենան նոր ընտրություններ։

Ամասիայում ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք դեռ դեկտեմբերի 16-ին ինքնացարկ են ներկայացրել, որ նոր ընտրություններ տեղի ունենան. «Մենք ինքնաբացարկի դիմում ենք ներկայացրել, որպեսզի ավագանու անդամների մանդատները բաշխելու արդյունքում ավագանու 2/3-ը չձևավորվի: Քանի որ մենք ինքնաբացարկի դիմումներ ենք ներկայացրել, տարածքային ընտրական հանձնաժողովը ընդունել է մեր դիմումները, հետևաբար մանդատների բաշխման արդյունքում 2/3 չի ձևավորվել: Սա նշանակում է, որ ավագանին չի ձևավորվել և պետք է գնանք նոր ընտրությունների: Բայց այնտեղ մնացած 6 և 3 մանդատների բաշխումը կատարել են: Հիմա մենք դիմել ենք դատարան, որ այդ որոշումը չեղյալ համարվի»,-ասաց նա:

Մերգել Ղարիբյանը վստահություն հայտնեց, որ նոր ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա և այսպիսի իրավիճակ այլևս չի լինի:
Դիտարկմանը, թե անարդա՞ր եք համարում, որ քիչ ձայն ստացած քաղաքական ուժերը միավորվում են ու ավագանի են ձևավորում, նա ասաց. «Ոչ անարդար չենք համարում: Մենք չենք ասում՝ իրեն անարդար են արել: Մենք այնպիսի ժամկետում ենք ինքնաբացարկ ներկայացրել, որ ընտրությունները չեղյալ համարվեն, իրենք չեն էլ միացել: Ուղղակի պետք է մանդատները չբաշխվեր, հարցը դրա մեջ է: Մենք չենք ասում՝ իրենք չպետք է միանային, ինչու են միացել»:

Մերգել Ղարիբյանը վստահ է, որ Ամասիայի ամբողջ բնակչությունը կողմ է նոր ընտրությունների անցկացմանը, այդ առումով հիասթափություն չկա:
Նշենք, որ այս համայնքում ՔՊ-ն ստացել է 1217 ձայն (6 մանդատ), «Արփի Ամասիա» դաշինքը 1200 ձայն (6 մանդատ) և ՀՀԿ-ն՝ 750 ձայն (3 մանդատ):

«Արփի Ամասիա» դաշինքը և ՀՀԿ-ն ի սկզբանե մտադիր են եղել կոալիցիա կազմել ու իշխանություն ձևավորվել՝ առանց ՔՊ-ի, սակայն որոշ ժամանակ անց իրավիճակը փոխվել է։ «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը պատրաստակամություն էր հայտնել միավորվել ՔՊ-ի հետ՝ համայնքապետի պաշտոնում իր թեկնածուին՝ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին առաջադրելու պայմանով, սակայն ՔՊ-ն չէր համաձայնել:

Արդյունքում ավագանու անդրանիկ նիստում 9 կողմ, 0 դեմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը: ՔՊ-ի 6 անդամները ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, որպեսզի ավագանի չձևավորվի և տեղի ունենան նոր ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում